Logo

Անսպասելի․ Անգլիայի հավաքականի 2 ֆուտբոլիստ ավարտել են միջազգային կարիերան

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 28.08.2018ՍՊՈՐՏ
England Belgium World Cup 17 - Անսպասելի․ Անգլիայի հավաքականի 2 ֆուտբոլիստ ավարտել են միջազգային կարիերան

Անգլիայի հավաքականի միանգամից 2 ֆուտբոլիստ՝ հարձակվող Ջեյմի Վարդին և պաշտպան Գարի Կեյհիլը հայտարարել են միջազգային կարիերան ավարտելու մասին։

«Լեսթերի» 31-ամյա ֆուտբոլիստն իր որոշումը բացատրել է ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու ցանկությամբ, ինչպես նաև տարիքով․ նա հունվարին նշելու է ծննդյան 32-րդ տարեդարձը։

Ինչ վերաբերում է 32-ամյա Կեյհիլին, ապա նա էլ վստահություն է հայտնել, որ հավաքականում կա ֆուտբոլիստների նոր սերունդ՝ ունակ ըստ արժանվույն կրելու ընտրանու մարզաշապիկը։

Վարդին Անգլիայի հավաքականում իր նորամուտը նշել է 2015 թվականի մայիսին և դրանից ի վեր երբեք դուրս չի մնացել ընտրանու հայտացուցակից։ Նա «Երեք Առյուծների» կազմում մասնակել է 26 հանդիպման և հայտավորված եղել այնպիսի մրցաշարերի, ինչպիսիք են «Եվրո-2016»-ն ու «Մունդիալ-2018»-ը։

Կեյհիլն էլ Անգլիայի հավաքականի կազմում առաջին անգամ հանդես է եկել 2010 թվականին և առ այսօր հասցրել է խաղադաշտ դուրս գալ 61 անգամ։ Պաշտպանն այդ ընթացքում մասնակցել է խոշոր մի քանի մրցաշարերի, այդ թվում՝ 2014 և 2018թթ․ աշխարհի առաջնություններին ու 2016թ․ Եվրոպայի առաջնությանը։ Կեյհիլը «Եվրո-2012»-ը բաց է թողել վնասվածքի պատճառով։

«Ռեալը» շատ մեծ ուշադրությամբ հետևում է «Ման․ Սիթիի» առաջատարներից մեկին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա