Logo

Անսպասելի շրջադարձ Գրանիտ Ջակայի ապագայում

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 03.08.2021ՍՊՈՐՏ
GettyImages 1319649931 scaled e1627639771584 1024x681 1 - Անսպասելի շրջադարձ Գրանիտ Ջակայի ապագայում

Լոնդոնի «Արսենալի» և Շվեյցարիայի հավաքականի կիսապաշտպան Գրանիտ Ջական մոտ է ներկայիս ակումբի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելուն՝ հաղորդում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերին մնացել է հստակեցնել պայմանագրի մի քանի դրույթներ։ Ջական բաց է բանակցությունների համար, քանի որ նա այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում չի տեղափոխվելու «Ռոմա»։

Ավելի վաղ կային տեղեկություններ, որ իտալական «Ռոման» ու նրանց գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն լրջորեն հետաքրքրված են Ջակայի ծառայություններով։ Ակումբը ցանկանում էր գնել նրա տրանսֆերն այս ամռանը։

Հաղորդվում է, որ Ալեքս Տելեսն ու Նեմանյա Մատիչը ևս չեն տեղափոխվի «Ռոմա» այս տարի։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա