Logo

«Այաքսի» ֆուտբոլիստը տեղափոխվում է «Մանչեսթեր Յունայթեդ»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:23 / 22.06.2022ՍՊՈՐՏ
Antoni

Ամստերդամի «Այաքսի» և Բրազիլիայի հավաքականի վինգեր Անտոնին տեղափոխվում է «Մանչեսթեր Յունայթեդ»՝ հայտնում է բրիտանական Mirror-ը: Անգլիական ակումբի ներկայացուցիչներն արդեն ժամանել են Ամստերդամ՝ գործարքն ավարտին հասցնելու համար:

Հաղորդվում է, որ անգլիական թիմի համար տրանսֆերը կարժենա 45 միլիոն եվրո: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը 2020-2022 թվականներին Անտոնիի հետ աշխատել է ամստերդամյան ակումբում:

Նախորդ մրցաշրջանում 22-ամյա բրազիլացին «Այաքսի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 32 հանդիպում, խփել 12 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում: Բրազիլացու պայմանագիրն «Այաքսի» հետ գործում է մինչև 2025 թվականի ամառ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա