Logo

Անտոնին բացեց գոլերի հաշիվը «Մանչեսթեր Յունայթեդում» (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:18 / 04.09.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի նորեկ Անտոնին բացել է հաշիվը Լոնդոնի «Արսենալի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի խաղում:

22-ամյա ֆուտբոլիստը, 35-րդ րոպեին ստանալով անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի փոխանցումն, առաջին գոլն է խփել մանչեսթերյան ակումբի կազմում:

Առաջին խաղակեսից հետո նիդեռլանդցի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը հաղթում է նվազագույն հաշվով:

Հիշեցնենք, որ բրազիլացին ամռանն էր համալրել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմը՝ տեղափոխվելով Ամստերդամի «Այաքսից»: Գործարքի արժեքը կազմել էր 95 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա