Logo

Անտոնիո Կոնտեն պնդում է՝ «Տոտենհեմի» նպատակը Չեմպիոնների լիգան է

Հեղինակ
Հրայր Նազարյան
09:45 / 08.03.2022ՍՊՈՐՏ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի վերջին խաղում սեփական դաշտում «Էվերթոնի» նկատմամբ տոնած վստահ հաղթանակից «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հավաստիացրել է, որ լոնդոնցիները մինչև վերջ պայքարելու են՝ Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար։

«Վստահ եմ՝ իմ խաղացողներն ու երկրպագուներն անչափ գոհ են այս խաղից։ Շատ կարևոր 3 միավոր վաստակեցինք։ Մինչև վերջ պայքարելու ենք՝ աղյուսակում լավագույն դիրք զբաղեցնելու համար։ Առաջին քառյակում ընդգրկվելու մրցարշավը որոշակիորեն շարունակվում է։

Կարծում եմ՝ շատ առումներով ավելի ուժեղ ենք դառնում։ Անհրաժեշտ է խուսափել վայրիվերումներից և կայուն թիմ լինել։ Հիմա պետք է պատասխանատվություն ստանձնենք և պայքարենք՝ Չեմպիոնների լիգայում ընդգրկվելու համար։

Անշուշտ, հեշտ չի լինելու։ Պետք է հավակնություններ ունենանք, և կարծում եմ՝ կարող ենք դա անել»,- Կոնտեի մեկնաբանությունը ներկայացնում է BBC-ն։

Հաշվետու հանդիպումը «Տոտենհեմը» շահել է 5։0 հաշվով։ Թիմը 45 միավորով ընթանում է 7-րդ տեղում։ 22 միավոր ունեցող «Էվերթոնը» 17-րդն է 20 թիմի հաշվարկում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա