Logo

«Ռեալը» ներկայացրեց Անտոնիո Ռյուդիգերին (ֆոտո, տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:07 / 20.06.2022ՍՊՈՐՏ
Անտոնիո Ռյուդիգեր

«Չելսիի» արդեն նախկին և Գերմանիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը պաշտոնապես ներկայացվեց որպես Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ՝ հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը: Գերմանացին «Արքայական ակումբին» կմիանա հուլիսի 1-ին՝ ազատ գործակալի կարգավիճակ ստանալուց հետո:

Անտոնիոն բարեհաջող բուժզննում է անցել, որից հետո կողմերը 4 տարվա պայմանագիր են կնքել:

Ռյուդիգերը «Ռեալում» կխաղա «22» համարի մարզաշապիկով, որը մինչև այս հագնում էր իսպանացի կիսապաշտպան Իսկոն: Վերջինը հեռանալու է թիմից:

Տեղի է ունեցել նաև Ռյուդիգերի շնորհանդեսը:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա