Logo

«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկը պատմության 3-րդ ամենաթանկ բրազիլացին է

Հեղինակ
VNews
17:44 / 30.08.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» օգոստոսի 30-ին պաշտոնապես հայտարարեց Ամստերդամի «Այաքսի» բրազիլացի վինգեր Անտոնիի տրանսֆերի մասին։ Գործարքի արժեքը կկազմի 95 միլիոն եվրո՝ ևս 5 միլիոն եվրո հավելավճարի հնարավորությամբ:

Daily Mail-ը գրում է, որ 22-ամյա ֆուտբոլիստը կդառնա «Այաքսի» ու Նիդերլանդների առաջնության պատմության ամենաթանկ գործարքի հեղինակը։ Նա նաև «Մանչեսթեր Յունայթեդի» երկրորդ ամենաթանկ խաղացողն է ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայից հետո։ Այժմ Թուրինի «Յուվենտուսում» խաղացող Պոգբային Անգլիայի 20-ակի չեմպիոնը ձեռք էր բերել 105 միլիոն եվրոյով։ 

Անտոնին պատմության երրորդ ամենաթանկ բրազիլացի ֆուտբոլիստն է։ Այդ ցուցանիշով նրան գերազանցում են ֆրանսիական ՊՍԺ-ի աստղ Նեյմարը («Բարսելոնայից»՝ ՊՍԺ, 222 միլիոն եվրո) և անգլիական «Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն («Լիվերպուլից»՝ «Բարսելոնա», 135 միլիոն եվրո)։

Հիշեցնենք, որ բուժզննում անցնելուց հետո Անտոնին մանչեսթերյան ակումբի հետ կկնքի պայմանագիր, որը նախատեսված կլինի մինչև 2027 թվականի հունիսի 30-ը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:

Բրազիլացին 2020 թվականին բրազիլական «Սան Պաուլուից» էր տեղափոխվել «Այաքս», որի կազմում Նիդերլանդների ընթացիկ առաջնությունում մասնակցել է 2 խաղի, դարձել 1 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: «Այաքսի» ու «Սան Պաուլուի» կազմում անցկացրած ընդհանուր 134 խաղում հարձակվողը խփել է 31 գոլ, կատարել 27 գոլային փոխանցում: 

Անտոնին 2021-ին է նորամուտը նշել Բրազիլիայի ազգային հավաքականում, որի կազմում մասնակցել է 9 խաղի ու խփել 2 գոլ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա