Logo

Անտոնին բուժզննում է անցել «Մանչեսթեր Յունայթեդի» համար

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
14:48 / 30.08.2022ՍՊՈՐՏ
Անտոնի-Մանչեսթեր Յունայթեդ

Բրազիլիայի ազգային հավաքականի և Ամստերդամի «Այաքսի» աջ վինգեր Անտոնին հաջողությամբ բուժզննում է անցել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» համար, հաղորդում է հեղինակավոր լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

22-ամյա ֆուտբոլիստը բուժզննում է անցել երկուշաբթի երեկոյան: Շուտով կլուծվեն փաստաթղթային որոշ հարցեր, և կողմերը կկնքեն պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2027 թվականի հունիսի 30-ը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:

«Մանչեսթեր Յունայթեդը» տրանսֆերի համար կվճարի 100 միլիոն եվրո:

Անտոնին «Այաքսի» ֆուտբոլիստ է 2020 թվականից: Էրեդիվիզիի ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 2 խաղի, խփել 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա