Logo

100 միլիոն եվրո․ «Մանչեսթեր Յունայթեդը» հաստատեց Անտոնիի տրանսֆերը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
16:22 / 30.08.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Մանչեսթեր Յունայթեդ-Անտոնի

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է եկել Ամստերդամի «Այաքսի» հետ բրազիլացի վինգեր Անտոնիի տրանսֆերի շուրջ, հաստատում է «Կարմիր սատանաների» պաշտոնական կայքը:

Կողմերը պայմանավորվել են, որ բուժզննումից և միջազգային վիզայի վերաբերյալ թղթաբանական հարցերը լուծելուց հետո պայմանները վերջնական տեսքի կբերվեն:

«Այաքսը» պաշտոնապես հայտնել է, որ տրանսֆերի արժեքը կկազմի 95 միլիոն եվրո՝ ևս 5 միլիոն եվրո հավելավճարի հնարավորությամբ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 22-ամյա ֆուտբոլիստն ու Անգլիայի 20-ակի չեմպիոնը կկնքեն պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2027 թվականի հունիսի 30-ը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:

Անտոնին «Այաքսի» ֆուտբոլիստ էր 2020 թվականից, երբ տեղափոխվել էր բրազիլական «Սան Պաուլուից»։ Էրեդիվիզիի ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 2 խաղի, խփել 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում: «Այաքսի» ու «Սան Պաուլուի» կազմում անցկացրած ընդհանուր 134 խաղում բրազիլացին խփել է 31 գոլ, կատարել 27 գոլային փոխանցում: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա