Logo

Անտոնի Մարսիալը տեղափոխվեց «Սևիլիա»

Հեղինակ
Հրայր Նազարյան
10:33 / 26.01.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Անտոնի Մարսիալ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալը միացավ իսպանական «Սևիլիային»։ Տեղեկությունը պաշտոնապես հաստատել է անդալուզյան ակումբի մամուլի ծառայությունը։

Ֆրանսիացին «Սևիլիայում» խաղալու է վարձակալության սկզբունքով։ Պայմանագիրը նախատեսված է մինչև հունիսի 30-ը։

«Ճոխ համալրում սևիլիստայի հարձակման գծում»,- իսպանական ակումբն այսպես է ներկայացրել Մարսիալին:

Ընթացիկ մրցաշրջանում Մարսիալը բոլոր մրցաշարերում ակումբային մակարդակով 11 հանդիպման է մասնակցել և դարձել է 1 գոլի հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա