Իտալիայի հավաքականի, «Ռոմայի», «Ռեալի», «Միլանի» ու «Ինտերի» նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն քննադատել է Հայաստանի հավաքականի ավագ, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին «Լացիոյի» դեմ հռոմեական դերբիում ցուցադրած խաղի համար:
«Ռոման» խնդիր ունի, ինչի մասին ես ցանկանում եմ խոսել: Մխիթարյանը շատ վատ էր խաղում: Այդ դիրքում նա կարծես ջրից դուրս մնացած ձուկ լիներ»,- ասել է Կասանոն Bobo TV-ի եթերում:
Հիշեցնենք, որ «Ռոման» 2-3 հաշվով պարտություն կրեց հռոմեական դերբիում: Հայաստանի ազգային հավաքականի առաջատարը խաղում էր որակազրկված Լորենցո Պելեգրինիի դիրքում՝ հարձակողական ոճի կենտրոնական կիսապաշտպանի գոտում:
Կատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո