Logo

Անտոնիո Կոնտեն ասել է՝ որն է Հաքիմիի երազանքը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 16.09.2021ՍՊՈՐՏ
Screenshot 2 22 - Անտոնիո Կոնտեն ասել է՝ որն է Հաքիմիի երազանքը

Միլանի «Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հաքիմիի մասին, որի հետ աշխատել է իտալական ակումբում:

«Աշրաֆ Հաքիմիի երազանքը նորից «Ռեալում» խաղալն է»,- ասել է իտալացի մասնագետը Sky Sport Italia-ի հետ զրույցում:

Հիշեցնենք, որ մարոկկացին Մադրիդի «Ռեալի» սան է: Թիմից հեռացել է 2018 թվականին՝ 2 մրցաշրջան վարձակալությամբ հանդես գալով Դորտմունդի «Բորուսիայի» կազմում: «Արքայական ակումբը» 2020 թվականին 43 մլն եվրոյով վաճառել է ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքներն «Ինտերին»:

Այս ամառ Հաքիմին համալրել է ՊՍԺ-ի կազմը: Ֆրանսիական ակումբը տրանսֆերի համար վճարել է 60 մլն եվրո: Հատկանշական է, որ Մադրիդի «Ռեալը» ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները գնելու առաջնային իրավունք ուներ, որից չօգտվեց:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա