Logo

Անտոնիո Կոնտեն կարող է հեռացվել միջազգային դադարի ընթացքում

09:17 / 21.03.2023ՍՊՈՐՏ
null

Լոնդոնի «Տոտեհնհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, ամենայն հավանականությամբ, կհեռացվի զբաղեցրած պաշտոնից:

The Telegraph-ի տեղեկություններով, ակումբի և տնօրենների խորհրդի նախագահ Դանիել Լևին չի ցանկացել անհապաղ արձագանքել իտալացի մասնագետի խոսքերին, սակայն դիտարկում է նրան հեռացնելու տարբերակը հավաքականների խաղերով պայմանավորված դադարի ժամանակ:

Հիշեցնենք, որ «Սաութհեմփթոնի» դեմ Անգլիայի առաջնության 28-րդ տուրի արտագնա խաղից հետո (3-3) Կոնտեն քննադատել էր լոնդոնյան թիմի խաղացողներին՝ նրանց անվանելով եսասեր:

ԱՊԼ-ի 28 խաղից հետո «Տոտենհեմը» 49 միավորով չորրորդն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա