Logo

Անտոնիո Կոնտեն խոսել է Իսպանիայի հավաքականի խաղաոճի մասին

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 09.07.2021ՍՊՈՐՏ
Անտոնիո Կոնտեն խոսել է Իսպանիայի հավաքականի խաղաոճի մասին - Անտոնիո Կոնտեն խոսել է Իսպանիայի հավաքականի խաղաոճի մասին

Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է ԵՎՐՈ 2020-ի կիսաեզրափակիչում Իտալիայի ու Իսպանիայի հավաքականների միջև կայացած խաղի մասին:

«Ես մշտապես մեծ հարգանքով եմ վերաբերվել Լուիս Էնրիկեին, իսկ Իսպանիայի հավաքականն իսկապես լավ Եվրո անցկացրեց:

Կարդացածիս ու լսածիս ֆոնին, ամեն դեպքում, փոքր-ինչ վերապահումով եմ մոտենում նրանց խաղաոճին: Ասում էին, թե իսպանացիները գերիշխում էին խաղադաշտում, բայց իմ ընկալումով՝ գերիշխում ես այն ժամանակ, երբ ստեղծում ես ավելի շատ գոլային պահեր, ավելի շատ հնարավորություններ:

Այս տեսանկյունից նրանց առավելությունն ակնհայտ չէր: Կարող ես գնդակը վերահսկել այնքան, որքան ցանկանում ես, բայց եթե գոլային հնարավորություններ չստեղծես ու դրանք չիրացնես, չես հաղթի»,- Ջանլուկա դի Մարցիոն իր կայքում մեջբերում է Կոնտեի խոսքը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա