Logo

Անտոնիո Կոնտեն նոր աշխատանք է գտել

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 30.07.2021ՍՊՈՐՏ
921392f4b14b672839df3760edc1cd2a - Անտոնիո Կոնտեն նոր աշխատանք է գտել

«Ինտերի», «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է ժամանակավորապես ընդհատել իր մարզչական կարիերան:

Ինչպես հաղորդում է Corriere dello Sport-ը, 51-ամյա մասնագետին առաջարկվել է աշխատել Sky Sport Italia-ում՝ որպես փորձագետ: Հեռուստաընկերության ու Կոնտեի միջև բանակցությունները գտնվում են եզրափակիչ փուլում: Նախատեսվում է, որ իտալացին կաշխատի Չեմպիոնների լիգայի հանդիպումների ժամանակ: Անձամբ մարզչին էլ հետաքրքրել է այդ առաջարկը:

Կոնտեն 2019 թվականին էր գլխավորել «Ինտերն» ու նրան 2020/21թթ․ առաջնությունում դարձրել Իտալիայի չեմպիոն: Մասնագետը մայիսի 26-ին է հեռացել «ներաձուրիների» մարզչական ղեկից:

«Ռեալի» 10 ֆուտբոլիստ սպառնացել է լքել ակումբը, եթե Կոնտեն գլխավորեր թիմը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա