Logo

Արթուր Դալալոյանի հաջողության բանաձևը

Հեղինակ
Հրայր Նազարյան
16:24 / 05.05.2022Մարմնամարզություն
Արթուր Դալալոյան

Սպորտային մարմնամարզության Օլիմպիական չեմպիոն, աշխարհի առաջնությունների եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն ռուսաստանցի Արթուր Դալալոյանը խորհել է կամքի ուժի և դժվարությունները հաղթահարելու միջոցով նպատակին հասնելու մասին։

«Դեռ մանկուց ինձ չի հաջողվել հեշտ ճանապարհով հասնել նպատակներիս։ Յուրաքանչյուր նվաճման համար անհրաժեշտ է եղել պայքարել, յուրաքանչյուր նվաճում ահռելի աշխատանք էր սեփական անձի նկատմամբ, հնարավորությունների 200 տոկոսանոց ներդրում և առավելագույն ինքնանվիրում։

Որքան էլ դժվար ու ցավոտ լիներ, ջանում էի գնալ մինչև վերջ։ Պատանեկան տարիքից հղկված այդ որակներն ինձ օգնեցին չհանձնվել Տոկիոյի Խաղերին նախորդած դժվարին պահին և նվաճել ինձ համար այդքան թանկ ու կարևոր մեդալը։ Ինքդ քեզ հաղթահարելը տանջանք չէ. հաղթահարելով ինքներս մեզ՝ ավելի ենք ուժեղանում հոգով և մարմնով»,- գրել է անվանի մարզիկը սոցիալական ցանցերում։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա