Logo

Անորեքսիա՞. Squid Game-ի դերասանուհին խոսել է նիհարելու պատճառների մասին

Հեղինակ
tigran5
00:00 / 23.12.2021ՍՊՈՐՏ
Յունգ Հո Յոն

Այն բանից հետո, երբ մոդել Յունգ Հո Յոնը նկարահանվեց The Squid Game-ում՝ սկսվեց մոդելի կարիերայի լավագուն շրջանը: Սերիալի գլխապտույտ հաջողության ֆոնին աղջիկը դարձավ Louis Vuitton-ի ներկայացուցիչը:

snimok ekrana 2021 10 07 v 15.00.09 640x872 1 - Անորեքսիա՞. Squid Game-ի դերասանուհին խոսել է նիհարելու պատճառների մասին

Յունգ Հո Յոնը վաղուց հայտնի է նորաձևության ոլորտում: Դերասանուհու կազմվածքը համապատասխանում է մոդելային չափանիշներին, չնայած որ համացանցում օգտատերերը սկսեցին գրել, որ աղջիկը չափազանց նիհար է, համարյա «անորեքսիկ»:

 

View this post on Instagram

 

A post shared by Hoyeon Jung(Chung) (@hoooooyeony)

Star News-ին տված նոր հարցազրույցում աղջիկը խոստովանել է, որ իսկապես նիհարել է սերիալի նկարահանումների պատճառով, քանի որ չի հասցրել նորմալ սնվել: «Ես շատ եմ նիհարել: Այն բոլոր հագուստները, որոնք նախկինում ինձ սազում էին, երբ ես առաջին անգամ եկա նկարահանումներին, այժմ չափազանց մեծ են և անհարմար», – ասել է նա:

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա