Logo

Անուշ Գրիգորյան. «Սա է սպորտը՝ մի օր քեզնից գողանում են հաղթանակդ, մի օր հաղթում ես, մի օր պարտվում» (ֆոտո)

22:07 / 22.03.2023Բռնցքամարտ
Անուշ Գրիգորյան-Մ22

Բռնցքամարտի աշխարհի երիտասարդական ու Եվրոպայի Մ22 չեմպիոն Անուշ Գրիգորյանը (50 կգ) գրառում է կատարել սոցցանցերում՝ ամփոփելով աշխարհի առաջնությունը:

«Իմ սիրելի ընկերներ, ծանոթներ և անծանոթներ, բոլորիդ շնորհակալ եմ աջակցության համար: Սա է սպորտը՝ մի օր քեզնից գողանում են հաղթանակդ, մի օր հաղթում ես, մի օր պարտվում: Կարևորը, որ չես հանձնվում»,- գրել է հայ մարզուհին:

Հիշեցնենք, որ Գրիգորյանը քառորդ եզրափակիչում 3-4 հաշվով պարտվել էր Ֆրանսիան ներկայացնող Վասիլիա Լիխադիրին: 

Բռնցքամարտի կանանց Հայաստանի հավաքականը Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ընթացող աշխարհի առաջնությանը մասնակցել էր 6 մարզուհիներով, որոնք բոլորն ավարտել են ելույթներն առանց մեդալի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա