Logo

Անուշ Գրիգորյան. «Շատ լավ ենք պատրաստվել աշխարհի առաջնությանը» (ֆոտո)

Հեղինակ
Հրայր Նազարյան
19:33 / 13.03.2023Բռնցքամարտ
Բացառիկ
null

Հաջողության ակնկալիքով ենք մեկնել աշխարհի առաջնությանը։ Այդ մասին VNews-ին հայտնեց բռնցքամարտի աշխարհի երիտասարդական ու Եվրոպայի Մ22 առաջնությունների չեմպիոն Անուշ Գրիգորյանը։

Մարտի 13-ին բռնցքամարտի կանանց Հայաստանի հավաքականը մեկնել է Հնդկաստան, որտեղ կմասնակցի աշխարհի առաջնությանը:

«Շատ լավ ենք պատրաստվել համաշխարհային ստուգատեսին։ Հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի և երկրորդ մարզիչ Հակոբ Մելքոնյանի ղեկավարությամբ արդյունավետ ուսումնամարզական հավաք ենք անցկացրել։ Ոչ միայն ես, այլև մեր թիմի բոլոր մարզուհիներն են լավ պատրաստվել։ Մրցավայր ենք ուղևորվում հաղթանակների ակնկալիքով, իսկ մնացածը կերևա ռինգում»,- նշեց մարզուհին։

Փետրվարին Անուշ Գրիգորյանը VNews-ի հետ հարցազրույցում հայտնել էր, որ ավանդաբար առավելագույն նկրտումներով է պատրաստվում նոր մրցաշրջանին։ Մարզուհին նպատակադրվել է դառնալ աշխարհի ու Եվրոպական խաղերի չեմպիոն, նվաճել օլիմպիական ուղեգիր։

Բռնցքամարտի կանանց Հայաստանի հավաքականի կազմում Հնդկաստան են մեկնել Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ), Անուշ Գրիգորյանը (50 կգ), Եկատերինա Սիչևան (54 կգ), Էլիդա Քոչարյանը (60 կգ), Սոնա Հարությունյանը (63 կգ) և Անի Հովսեփյանը (70 կգ)։ Աշխարհի առաջնությանը կկայանա մարտի 15-27-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա