Logo

ԱՊԼ-ի ակումբները սահմանել են տրանսֆերային ռեկորդ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
19:10 / 30.08.2022ՍՊՈՐՏ
ԱՊԼ-տրանսֆերային ռեկորդ

Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները միասին տրանսֆերային ռեկորդ են սահմանել: 

Transfermarkt-ը հաղորդում է, որ ԱՊԼ-ի ակումբներն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ արդեն ծախսել են 2 միլիարդ եվրոյից ավելի: Մինչև այս ոչ մի լիգայի ակումբներ մեկ տրանսֆերային պատուհանի ընթացքում չէին հատել 2 միլիարդի սահմանագիծը:

Իտալիայի Ա Սերիայի (723 միլիոն), Գերմանիայի Բունդեսլիգայի (482 միլիոն), Իսպանիայի Լա լիգայի (446 միլիոն) և Ֆրանսիայի Լիգա 1-ի (440 միլիոն) ակումբները տրանսֆերային այս պատուհանի ընթացքում մինչև այժմ միասին ծախսել են 2,091 միլիարդ եվրո: 

Պրեմիեր լիգան առաջատար է նաև տրանսֆերային եկամուտներով (773 միլիոն եվրո)՝ առաջ անցնելով Ա Սերիայից (724 միլիոն) և Բունդեսլիգայից (486 միլիոն):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա