Logo

App Store-ը դադարեցրել է վճարումներ ընդունել «МегаФон» և Yota բջջային հաշիվներից

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:27 / 13.05.2022Լրահոս
MegaFon-Yota

Մնացել են միայն ՄՏՍ-ն ու Beeline-ը

Մայիսի 12-ին Apple-ի ռուս օգտատերերը սոցիալական ցանցերում սկսեցին բողոքել, որ App Store-ում հեռախոսի հաշվից վճարումներ կատարել չի լինում։ Դրանից հետո Apple-ի տեխնիկական աջակցությունը Lifehacker-ին հաստատեց, որ «МегаФон» և Yota օպերատորների հաշիվներն այլևս չեն կարող օգտագործվել վճարումների համար։

Այդպիսով, առկա հնարավորություններից մնում է միայն վճարումը MTS-ի կամ Beeline-ի միջոցով, կամ դրամապանակի համալրումը կողմնակի ծառայությունների և նվեր քարտերի միջոցով: Տեխնիկական աջակցությունն առաջարկում է նաև օգտվել Mir քարտերից՝ նշելով, որ դրանց աջակցությունը կախված է բանկից։ Գործնականում, սակայն, դեռևս հնարավոր չէ կապել Ռուսաստանում թողարկված Mir քարտերը App Store-ին։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա