ԱՄՆ Վիրջինիա նահանգի բնակչուհուն արգելել են որոշակի գործողություններ իրականացնել այն պատճառով, որ նա մեկ տարուց ավելի հետապնդում է Apple-ի ղեկավար Թիմ Քուկին՝ ներկայանալով որպես նրա կին։ Այս մասին հայտնում է The Mercury News-ը։
Նշվում է, որ 45-ամյա ամերիկուհուն դատարանի առաջ են կանգնեցրել, քանի որ փորձել է մտնել Քուկի տուն։ Կինը էլեկտրոնային փոստով Կուկին լիցքավորված հրազենի նկարներ է պարբերաբար ուրարկել: Դատական հայցում Apple-ը կնոջը մեղադրել է «սպառնալից և տարօրինակ պահվածքի մեջ»:
Հրապարակված արգելքի համաձայն՝ «Միսս Քուկին» արգելվելու է զենք կրել, մոտենալ Apple-ի որևէ աշխատակցի, մտնել Apple-ի որևէ շենք, այդ թվում՝ ընկերության ֆիրմային խանութներ՝ iPhone և այլ գաջեթներ գնելու նպատակով։ Արգելված են նաև Թիմ Քուկի տուն այցելությունները:
Հրատարակության տվյալներով՝ Քուկն առաջին անգամ իմացել է կնոջ հետապնդումների մասին Twitter-ի միջոցով։ Վիրջինիայի բնակչուհին օգտագործել է Քուկ ազգանունը սոցիալական ցանցերում և պնդել, որ ինքը ՏՏ հսկայի գործադիր տնօրենի կինն է: Կինը պնդել է, որ Apple-ի ղեկավարն իր երկվորյակների հայրն է։