Logo

Արա Պողոսյան. «Նոր օրենքը լուրջ հարված կհասցնի մեր սպորտին»

Հեղինակ
Հրայր Նազարյան
19:56 / 11.06.2022Հարցազրույցներ
Բացառիկ
null

Google Cloud-ի առաջատար գործընկեր SADA-ն դարձել է բասկետբոլի Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների գլխավոր հովանավորը։ Այդ առիթով VBET Ա-Լիգայի նախագահ, մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը VNews-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ համագործակցության այդ ծրագիրը տևական կլինի և կնպաստի հայկական բասկետբոլի զարգացմանը։

Նա իր մտահոգությունը հայտնեց նաև շահումով խաղերի, այդ թվում՝ բուքմեյքերական ընկերությունների հանրային գովազդն արգելելու մասին օրենքի վերաբերյալ։ «Այս մրցաշրջանում Հայաստանի ազգային հավաքականի գործընկերն է լինելու նաև VBET ընկերությունը։ Գիտեք, որ խաղադրույքների ոլորտում աշխատող ընկերությունների գովազդն արգելող օրենք են ընդունել։ Այդ առումով մտավախություն ունենք, որ սա VBET-ի հետ մեր վերջին համագործակցությունը կլինի։

Շատ շնորհակալ ենք նշված ընկերությանը, որը վերջին տարիներին մշտապես մեր կողքին է եղել ու պարբերաբար աջակցել է թե՛ պրոֆեսիոնալ բասկետբոլին, թե՛ ազգային թիմերին։ Մեր կարծիքով՝ այդ օրենքը մեծ հարված կհասցնի ոչ միայն բասկետբոլին, այլև բոլոր մարզաձևերին։ Եթե այն չվերանայվի, ապա լուրջ խնդիրների կբախվենք։ Ամբողջ աշխարհում սպորտը հենց դրա վրա է հիմնված»,- նշեց Արա Պողոսյանը։

Արա Պողոսյան. «Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում հաղթելու մեծ հույսեր ունենք»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա