Logo

Արա Պողոսյան. «Մտադիր ենք փոփոխել Ա լիգայի ձևաչափը՝ կապված հայ խաղացողների հետ»

Հեղինակ
Կարեն Ռաֆայելյան
00:00 / 16.04.2019ՍՊՈՐՏ
ara pogosyan - Արա Պողոսյան. «Մտադիր ենք փոփոխել Ա լիգայի ձևաչափը՝ կապված հայ խաղացողների հետ»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 18:36

-

-

Բասկետբոլի Ա լիգայի նախագահ Արա Պողոսյանը մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփեց 2018/19 մրցաշրջանը՝ խոսելով առկա խնդիրների և առաջիկա ծրագրերի մասին:

«Սպասում էինք ավելի հետաքրքիր առաջնություն, քան նախորդ տարի: Թիմերի քանակը նվազեցրեցինք, որպեսզի պայքարն ավելի թեժ լիներ: Բայց այսքան լեգեոներներ ու թիմերի կողմից այսպիսի բյուջեներ չէինք ակնկալում: Հատկապես կիսաեզրափակիչ դուրս եկած 4 թիմերը առավել շատ աշխատեցին ու ցույց տվեցին բարձր կազմակերպվածություն:

Այնուամենայնիվ, «Արագածը» իր կազմով գերազանցում էր մյուս թիմերին, գուցե նաև բյուջեով: Կարծում եմ՝ 1-2 համալրման դեպքում այս թիմը կարող է ելույթ ունենալ նաև եվրագավաթներում:

Որոշեցինք վերականգնել նաև Հայաստանի գավաթը, որի դեպքում կարևորում էինք ձևաչափը՝ 3 հայ խաղացող խաղահրապարակում: Այստեղ էլ հաղթեց «Ուրարտու Վիվառոն»:

Ցանկություն կա փոխելու ձևաչափը՝ կապված հայ խաղացողների հետ: Ցավոք, մեր հայազգի բասկետբոլիստները շատ քիչ են: Գուցե կանոն մտցնենք, որ 2 հայազգի բասկետբոլիստներ միշտ լինեն խաղահրապարակում: Ու տարօրինակ է, բայց հայազգի որակյալ բասկետբոլիստները շատ ավելի թանկ են արժենում, քան լեգեոներները: Այս պատճառով պետք է քննարկենք թիմերի հետ, որպեսզի նաև որակը չընկնի լիգայի: Բայց ինչ-որ սահմանափակում լինելու է: Ասեմ նաև, որ մեր թիմերը եթե Եվրոպայում էլ խաղան, ապա կրկին ունենալու են տեղացի բասկետբոլիստների խնդիր, քանի որ եվրագավաթներում նման պահանջ կա:

Տեղացիները քիչ են, Արման Հակոբյանին կարող եմ առանձնացնել «Արթիկից», ունենք 18 տարեկան Դավիթ Խաչատրյան, ում, վստահ եմ մի քանի տարի անց եվրոպական ակումբները կցանկանան տեսնել իրենց կազմում: Լիգան թույլ տվեց երիտասարդ բասկետբոլիստներին զարգանալ:

Առաջիկա մրցաշրջանի համար կանոնադրությունը փոփոխություններ է կրելու, քանի որ այն պատրաստ չէ մրցակցության այսպիսի մակարդակի:

Մեծ խնդիր ունենք դահլիճների հետ կապված, ուղղակի դահլիճ չկա նույնիսկ առաջնության խաղերն անցկացնելու համար: Արթիկի մարզադպրոցը նաև մեր մասնակցությամբ հատակը վերանորոգվեց, հիմա բանակցում ենք նաև Գյումրու մարզադահլիճը վերանորոգելու ուղղությամբ:

Ցանկացած Ա լիգայի թիմ պարտավորելու ենք ունենալու 18 տարեկանների թիմ: Ֆինանսապես օգնելու ենք թիմերին, որպեսզի կարողանան 16 տարեկանից հետո բասկետոբոլիստները խաղալու տեղ ունենան:

VBET Բ լիգայում էլ դնելու ենք տարիքային սահմանափակումներ, դեռ քննարկում ենք, բայց պետք է տարիքային առաստաղը դնենք 25-26 տարեկան կամ թողնենք 1 հոգի ավելի մեծ:

Թիմերի քանակի հարցը առայժմ պարզ չէ: Չգիտեմ՝ արդյո՞ք «Էրեբունին» կմասնակցի թե չէ: Բայց 6 թիմով առաջնությունը ինձ դուր եկավ մրցակցության տեսանկյունից:

Համագործակցում ենք Վիվառո ընկերության հետ: Բոլորին հայտնի է, որ «Ուրարտու» ակումբին հովանավորում է Վիվառոն , բայց այս ընկերությունը շատ մեծ աջակցություն է տալիս լիգային, որը նույնիսկ չի երևում, մասնավորապես վճարում է նկարահանման համար, մեզ նաև հուշում տարբերակներ, լուծումներ, որ կարող են զարգացնել լիգան»,-նշեց Արա Պողոսյանը:

Ասուլիսն ամբողջությամբ՝

Դեյվիդ Ջունտոյան. «Հովանավորի առկայության դեպքում «Արագածը» կարող է լավ արդյունք ապահովել Եվրոպայում»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա