Logo

Առաջատարների խմբում նեղվածք է

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
21:12 / 12.06.2022Շախմատ
null

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Կարեն Ասրյանի 13-րդ հուշամրցաշարի 6-րդ տուրից հետո միանգամից 5 շախմատիստներ՝ Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանը, ԶավենԱնդրիասյանը, Մանուել Պետրոսյանն ու Լևոն Բաբուջյանը վաստակած 5 միավորով ստանձնեցին առաջատարի դերը:

Սամվել Տեր-Սահակյանի և Շանթ Սարգսյանի մրցախաղն ավարտվեց ոչ-ոքի: Զավեն Անդրիասյանը հաղթեց Հայկ Երիցյանին, Մանուել Պետրոսյանն առավելության հասավ Հովիկ Հայրապետյանի նկատմամբ, որը մրցաշարում առաջին պարտությունը կրեց:

Տուրը հաղթական էր նաև Լևոն Բաբուջյանի համար, որը խաղում էր Ամին Տաբատաբաեիի հետ:

Մրցաշարի մասնակից շախմատիստուհիներից լավագույն արդյունքն ունեն Լիլիթ Մկրտչյանը, Աննա Խաչատրյանն ու Անի Ավետիսյանը, որոնք վաստակել են 4-ական միավոր:

Վաղը կանցկացվի 7-րդ տուրը, որում ուշադրության կենտրոնում կլինեն առաջատարների միջև կայանալիք մրցախաղերը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա