Logo

Առաջին միավորն՝ ավարտական խաղում, Բոլևիչը՝ եվրագավաթներում «Ալաշկերտում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 10.12.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
а - Առաջին միավորն՝ ավարտական խաղում, Բոլևիչը՝ եվրագավաթներում «Ալաշկերտում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստ

Թել-Ավիվի «Մաքաբիի» հետ հանդիպումով «Ալաշկերտն» ավարտեց ելույթները Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարում՝ մեկ միավորով եզրափակելով A խմբի մրցաշարային աղյուսակը: Այսպիսով, հայկական ակումբների համար ավարտվեց եվրագավաթների 2021/22թթ. խաղարկությունը, որն ամենաերկարատևն էր մեր թիմերի համար:

Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. «Ալաշկերտին» վերջապես հաջողվեց առաջին միավորը վաստակել Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարում՝ 6-րդ տուրում սեփական հարկի տակ ոչ-ոքի (1-1) ավարտելով հանդիպումը «Մաքաբիի» հետ: Այսպիսով, Հայաստանի չեմպիոնն ընդհատեց Կոնֆերենցիաների լիգայում կրած 5 անընդմեջ պարտությունների շարքը: Ընդհատվեց նաև 347 րոպե տևած գոլային երաշտը:

111 1 960x471 - Առաջին միավորն՝ ավարտական խաղում, Բոլևիչը՝ եվրագավաթներում «Ալաշկերտում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստ

2. Իսկ ահա եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում առանց հաղթանակների խաղերի թիվը հասավ 8-ի: Այդ հանդիպումներում ալաշկերտցիները կրել են 6 պարտություն, 2 խաղ ավարտել են ոչ-ոքի, խփել են ընդամենը 4 գոլ, բաց են թողել 16 գնդակ: Վերջին հաղթանակն «Ալաշկերտը» տոնել է օգոստոսի 12-ին՝ Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում սեփական հարկի տակ 3-2 հաշվով պարտության մատնելով «Կայրաթին»:

3. «Մաքաբիի» հետ հանդիպումը եվրագավաթների 2021/22թթ. խաղարկությունում «Ալաշկերտի» 14-րդ խաղն էր: Ալաշկերտցիներն ընդամենը 2 հաղթանակ տոնեցին, 4 խաղ ավարտեցին ոչ-ոքի, կրեցին 8-րդ պարտությունը, խփեցին 11 գոլ, սեփական դարպասը բաց թողեցին 24 գնդակ:

Այդ հանդիպումներից 4-ն «Ալաշկերտն» անցկացրել էր Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին («Կոնաս Կի Նոմադս» Ուելս՝ 2-2, 1-0) և 2-րդ փուլերում («Շերիֆ» Մոլդովա՝ 0-1, 1-3), 4 խաղ էլ կայացել էր Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ («Կայրաթ» Ղազախստան՝ 0-0, 3-2) և փլեյ-օֆֆ («Գլազգո Ռեյնջերս» Շոտլանդիա՝ 0-1, 0-0) փուլերում:

4. Եվրագավաթների մրցաշարերում «Ալաշկերտն» ընդհանուր առմամբ 37-րդ խաղն անցկացրեց՝ 9-րդ ոչ-ոքին գրանցելով: Մյուս հանդիպումներից 10-ում «Ալաշկերտը» հաղթել է, 18-ում՝ պարտվել է, խփել է 33 գոլ, բաց է թողել 58 գնդակ: Հայկական ակումբներից եվրագավաթներում անցկացրած խաղերի քանակով «Ալաշկերտին» գերազանցում են միայն «Փյունիկն» (60) ու «Շիրակը» (39):

a1 960x824 - Առաջին միավորն՝ ավարտական խաղում, Բոլևիչը՝ եվրագավաթներում «Ալաշկերտում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստ

5. Ընդհանուր առմամբ եվրագավաթների 2021/22թթ. խաղարկությունում հայկական 4 ակումբները միասին 22 խաղ անցկացրին: Մեր ֆուտբոլիստները 4 հաղթանակ տոնեցին, 6 խաղ ավարտեցին ոչ-ոքի, 12 անգամ պարտվեցին: Հայկական ակումբները խփեցին 20 գոլ, մրցակիցներին 39 անգամ հաջողվեց գրավել դարպասը:

Մինչ այդ հայկական ակումբները եվրագավաթների մեկ խաղարկությունում առավել շատ հանդիպումներ (20) անցկացրել էին 2019/20թթ. մրցաշարում՝ տոնելով 10 հաղթանակ, 2 խաղ ավարտելով ոչ-ոքի, կրելով 8 պարտություն, խփելով 29 գոլ, բաց թողնելով 37 գնդակ: Վաստակած միավորների ընդհանուր քանակով (32) առայժմ 2019/20թթ. խաղարկությունը լավագույնն է հայկական ակումբների համար:

Ընդհանուր առմամբ եվրագավաթներում անցկացրած 281 հանդիպումներում հայկական ակումբները 58 հաղթանակ են տոնել, 48 խաղ ավարտել են ոչ-ոքի, կրել են 175 պարտություն, խփել են 217 գոլ, բաց են թողել 528 գնդակ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա