Logo

«Առաջինը, որ պատրաստ է ստորագրել, Ռոնալդուն է». Կրիշտիանուի ու «Յուվենտուսի» գաղտնի պայմանագիրը

13:31 / 25.03.2023ՍՊՈՐՏ
null

Պորտուգալիայի հավաքականի ու «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Յուվենտուսում» ելույթ ունենալու ժամանակահատվածում աշխատավարձի վերաբերյալ գաղտնի պայմանագիր է ստորագրել թուրինյան ակումբի հետ, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը, ինչպես նաև ակումբի մի քանի այլ խաղացողներ, կորոնավիրուսի համավարակի ժամանակ պայմանագիր են կնքել «Յուվենտուսի» հետ, ըստ որի՝ ֆուտբոլիստները համաձայնում են աշխատավարձի չափի նվազեցման՝ հետագայում ոչ պաշտոնապես գումար ստանալու պայմանով: 

Թուրինյան ակումբի ֆինանսական խարդախությունների վերաբերյալ գործի շրջանակում ուսումնասիրվել են նաև ակումբի ղեկավարության ու Ռոնալդուի միջև գաղտնի պայմանագրի մանրամասները: 2021 թվականի ապրիլի 20-ին «Յուվենտուսի» իրավաբանական բաժնի ղեկավար Չեզարե Գաբասիոն մեսենջերում գրել է. «Առաջինը, որ պատրաստ է ստորագրել, Կրիշտիանուն է»:

Երեք օր անց՝ ապրիլի 23-ին, ակումբի քարտուղար Պաոլո Մորգանտին նամակագրությունների այդ խմբում պատասխանել է. «Կրիշտիանուն ստորագրեց. բոլոր փաստաթղթերի պատճենները նրա մոտ են»: 

«Լավ»,- արձագանքել է այդ ժամանակ ակումբի սպորտային տնօրեն Ֆեդերիկո Կերուբինին:

Դատախազությունը հավատացած է, որ նշված խոսակցությունն ակումբի ու Կրիշտիանու Ռոնալդուի՝ 19,9 միլիոն եվրոյի շուրջ գաղտնի համաձայնության վերաբերյալ է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա