Logo

Առաջնությունում գոլ բաց չթողած միակ դարպասապահը՝ տարիքային նոր ռեկորդի հեղինակ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 24.09.2021Հայկական ֆուտբոլ
figeredo 1 - Առաջնությունում գոլ բաց չթողած միակ դարպասապահը՝ տարիքային նոր ռեկորդի հեղինակ

«Սևանի» պորտուգալացի 20-ամյա դարպասապահ Դիոգո Ֆիգերեդոն կամ պարզապես Դիդին նոր նվաճման հասավ: Օգոստոսի 13-ին «Նորավանքի» հետ խաղում նշելով նորամուտը VBET ՀՊԼ-ում, Ֆիգերեդոն անցկացրած բոլոր 5 խաղերում էլ դարպասն անառիկ է պահել՝ ընդհանուր առմամբ գոլ բաց չթողնելով 450 րոպե շարունակ:

Այս ցուցանիշը ռեկորդային է ՀՀ առաջնություններում ելույթ ունեցած 20-ամյա դարպասապահների մեջ: Դիոգո Ֆիգերեդոն  գերազանցեց «Փյունիկի» նախկին դարպասապահ Արսեն Պետրոսյանի ռեկորդային ցուցանիշը: Վերջինս 2011թ. առաջնությունում 20 տարեկանում դարպասը 405 րոպե շարունակ անառիկ էր պահել:

Հիշեցնենք, որ պորտուգալացի դարպասապահը մինչ այդ տարիքային ռեկորդ էր սահմանել այլազգի դարպասապահների մեջ՝ գերազանցելով Անատոլի Այվազովի տարիքային ռեկորդը: Վերջինս 2016թ. 20 տարեկանում պաշտպանելով «Շիրակի» դարպասը, 259 րոպե շարունակ առաջնությունում գոլ բաց չէր թողել:

Արսեն Պետրոսյանի ռեկորդը գերազանցելու համար Դիոգո Ֆիգերեդոյին անհրաժեշտ էր «Փյունիկի» հետ կայացած 7-րդ տուրի խաղում առնվազն 46 րոպե գոլ բաց չթողնել: Սակայն պորտուգալացին գերակատարեց իր առջև դրված խնդիրը և 5-րդ անընդմեջ խաղում էլ դարպասն անառիկ պահեց: Նա առաջնության մասնակից միակ դարպասապահն է, որն առայժմ գոլ բաց չի թողել:

figeredo 2 960x641 - Առաջնությունում գոլ բաց չթողած միակ դարպասապահը՝ տարիքային նոր ռեկորդի հեղինակ

Դիոգո Ֆիգերեդոն լավ հնարավորություն ունի ընդգրկվելու դարպասապահների խորհրդանշական «500-ի ակումբի» կազմում: Դրա համար նրան անհրաժեշտ է «Արարատ-Արմենիայի» հետ հաջորդ տուրում կայանալիք մրցավեճում դարպասն անառիկ պահել առնվազն 50 րոպե, ինչը բարդ խնդիր է՝ հաշվի առնելով մրցակցի ցուցադրած արդյունավետ խաղն ընթացիկ առաջնությունում:

VNews.am-ը ներկայացնում է ՀՀ առաջնություններում դարպասն անընդմեջ անառիկ պահած րոպեների քանակով դարպասապահների տարիքային ռեկորդները:

Տարիք Դարպասապահ Ակումբ Րոպե Ժամանակահատված
16 Հայկ Դանիելյան «Բանանց» 196 30.05-09.11.1993
17 Ապուլա Բետե «Փյունիկ» 446 27.10-22.11.2003
18 Անատոլի Այվազով «Փյունիկ» 327 18.10-18.11.2014
19 Ապուլա Բետե «Փյունիկ» 434 16.06-06.07.2005
20 Դիոգո Ֆիգերեդո «Սևան» 450 13.08.-23.09.2021
21 Արսեն Բեգլարյան «Ուլիս» 539 10.08-31.08.2014
22 Ֆելիքս Հակոբյան «Միկա» 541 22.06-02.08.2003
23 Գրիգոր Մելիքսեթյան «Փյունիկ» 549 22.03-13.05.2009
24 Արթուր Հովհաննիսյան «Շիրակ» 681 10.04.-25.05.1992
25 Էդիկ Երիցյան «Կոտայք» 599 12.08-29.09.1996
26 Գարեգին Նաջարյան «Բանանց» 576 09.04-10.05.1992
27 Տիգրան Ասլանյան «Էրեբունի» 544 07.04-26.07.1999
28 Ստեփան Ղազարյան «Արարատ» 580 14.09-09.11.2013
29 Արթուր Հովհաննիսյան «Շիրակ» 644 07.08-26.09.1997
30 Վլադիմիր Մալկով «Ուլիս» 530 17.04-06.06.2010
31 Ռայմոնդ Զադուրյան «Շիրակ» 755 04.07-30.09.2002
32 Արթուր Հովհաննիսյան «Շիրակ» 520 30.04-13.06.2002
33 Ռայմոնդ Զադուրյան «Շիրակ» 311 12.09-27.09.2004
34 Արմեն Ավագյան «Փյունիկ» 595 15.08-14.10.1996
35 Գևորգ Կասպարով «Միկա» 380 01.03-18.04.2015
36 Էդիկ Երիցյան «Գանձասար» 396 14.04-19.05.2007
37 Գևորգ Կասպարով «Գանձասար-Կապան» 438 19.08-18.11.2017
38 Գևորգ Կասպարով «Գանձասար-Կապան» 274 01.09.-21.10.2018
39 Գևորգ Կասպարով «Գանձասար-Կապան» 254 01.05.-03.08.2019
40 Ռոբերտ Պալյան «Կանազ» 166 02.06-25.07.1992

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա