Logo

Արամ Ավագյանը այսուհետ հանդես կգա նաև պրոֆեսիոնալ ռինգում

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 01.12.2016ՍՊՈՐՏ
ավագյան - Արամ Ավագյանը այսուհետ հանդես կգա նաև պրոֆեսիոնալ ռինգում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը դեկտեմբերի 1-ին կայացած ֆեդերացիայի 9-րդ համաժողովից հետո հայտնեց լրագրողներին, որ արդեն մեկ շաբաթ է՝ աշխատում է Արամ Ավագյանի հետ ու նրան նախապատրաստում է պրոֆեսիոնալ ռինգում մենամարտ անցկացնելու:

Հիշեցնենք, որ հավաքականից պրոֆեսիոնալ  բռցնքամարտով է զբաղվում նաև 52 կգ քաշում հանդես եկող Նարեկ Աբգարյանը, որին հաջողվել է մեկ հաղթանակ տոնել այդ հարթակում:

«Արդեն մեկ շաբաթ է՝ աշխատում եմ Արամ Ավագյանի հետ, որը դեկտեմբերի 18-ին մերձ մոսկովյան քաղաքներից մեկում անցկացնելու է իր առաջին պրոֆեսիոնալ կարգի՝ 6 ռաունդից կազմված մենամարտը:

Այսպիսով, մեր բռնցքամարտիկները կարող են և՛ սիրողական առաջնություններում մասնակցել, և՛ պրոֆեսիոնալ մարտեր անցկացնել: Վերջինի դեպքում այն պարզապես վարձատրվում է, ընդ որում, այդ պարագայում մարզիկը առանց որևէ խոչընդոտի կարող է գալ հավաքական և հանդես գալ Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններում, եթե իհարկե, կարողանա որակավորում ձեռք բերել: Այս ամենը AIBA-ի որոշումն (Մեծահասակների Բռնցքամարտի միջազգային ասոցացիա-խմբ.) է:

Եթե բռնցքամարտիկը 6 կամ 9 ռաունդից բաղկացած մենամարտեր կարողանա անցկացնել, ապա 3 ռաունդից կազմված մարտերը կդառնան մի սովորական բան:

Առայժ միայն Նարեկն ու Արամն են աշխատում պրոֆեսիոնալ ռինգ դուրս գալու ուղղությամբ»,-նշեց 66-ամյա մասնագետը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա