Logo

Արամ Ոսկանյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
14:56 / 13.01.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական

«Ալաշկերտի» և սերբ մասնագետներ Միլան Միլանովիչի ու Վլադիմիր Պրոչիկևիչի միջև պայմանագրի ժամկետն ավարտվել է։

Ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ թիմի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Արամ Ոսկանյանը:  Նախորդ երկու տարիներին Ոսկանյանը գլխավորում էր ղազախական «Ատիրաու» ակումբը: 

Ոսկանյանի մարզչական շտաբում ընդգրկվել են նաև Մանուկ Սարգսյանը և ֆիզպատրաստության մարզիչ Հայկ Ոսկանյանը։

46-ամյա մասնագետն «Ալաշկերտը» գլխավորել է նաև 2017-2019 ընկած ժամանակահատվածում, աշխատել է նաև «Միկա», «Ուրարտու» ակումբներում, հանդիսացել է Հայաստանի Մ19 հավաքականի գլխավոր մարզիչը։

Արամ Ոսկանյանի գլխավորությամբ «Ալաշկերտը» մարզումները կսկսի հունվարի 15-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա