Logo

Արամ Ոսկանյանը՝ «Արարատի» գլխավոր մարզիչ

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:47 / 01.06.2022Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական
Արամ Ոսկանյան

Արամ Ոսկանյանը նշանակվել է Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ՝ տեղեկացնում է մայրաքաղաքային ակումբը։

Ոսկանյանի նախորդ աշխատավայրը եղել է «Ալաշկերտը», որի գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական է տվել ապրիլի վերջին։ Մարզչական գործունեության ընթացքում 46-ամյա մասնագետը մարզել է նաև «Միկա», «Բանանց» և ղազախական «Ատիրաու» ակումբները, մինչև 19 տարեկանների Հայաստանի հավաքականը։

«Մեծ պատասխանատվությամբ ընդունեցի «Արարատի» առաջարկը՝ իմանալով, թե ակումբն ինչպիսի հեղինակություն և նվիրված երկրպագուների բանակ ունի ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:

Ես մոտ չորս տարի խաղացել եմ «Արարատում» և իմ հիմնական ֆուտբոլային կրթությունը մեծահասակների ֆուտբոլում ստացել եմ այստեղ: Պարոն Ղարաբաղցյանի հետ այսօր շրջեցինք բազայում... Հիանալի բազա է, և բոլոր պայմանները կան՝ լավ արդյունք ցույց տալու համար»,- «Արարատի» պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ ասել է Ոսկանյանը:

Արամ Ոսկանյանի հետ ակումբին են միացել նաև օգնականներ Մանուկ Սարգսյանը և Հայկ Ոսկանյանը, ինչպես նաև դարպասապահների մարզիչ Տիգրան Ասլանյանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա