Logo

Արամ Ոսկանյանը գնահատել է «Շկենդիայի» հետ դիմակայությունում «Արարատի» հնարավորությունները

Հեղինակ
Հրայր Նազարյան
11:15 / 15.06.2022Հայկական ֆուտբոլ
Արամ Ոսկանյան-Արարատ

Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում անդրադարձել է Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունում հյուսիսմակեդոնական «Շկենդիայի» հետ սպասվող մրցակցությանը։

«Կարծում եմ՝ հնարավոր ամենաբարդ մրցակիցներից է «Շկենդիան»։ Առաջիկա օրերին ավելի մանրամասն կուսումնասիրենք մրցակցին։ Գիտենք, որ Հյուսիսային Մակեդոնիայի լավագույն ակումբներից է, ունի լավ ավանդույթներ:

Հաջորդ փուլ դուրս գալու հնարավորություններն այժմ հավասար եմ գնահատում: Հանդիպումներին կպատրաստվենք մեր մարզաբազայում: Կանցկացնենք երկու ստուգողական հանդիպում և կփորձենք հնարավորինս պատրաստ ներկայանալ այդ խաղերին»,- նշել է Արամ Ոսկանյանը:

«Արարատը» և «Շկենդիան» մրցելու են հուլիսի 7-ին և 14-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա