Logo

Արամ Ոսկանյանը հեռացել է «Ալաշկերտից». ակումբից մանրամասներ հայտնեցին VNews-ին

Հեղինակ
Հրայր Նազարյան
16:56 / 28.04.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
Արամ Ոսկանյան

Արամ Ոսկանյանը հրաժարական է տվել «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Տեղեկությունը VNews-ի հետ զրույցում հաստատեց և որոշ մանրամասներ հայտնեց ակումբի մամուլի քարտուղար Սամվել Սուքիասյանը։

«Ակումբի նախագահի ու գլխավոր մարզչի միջև պայմանավորվածություն կար, որ առանց հաղթանակների շարքի շարունակվելու դեպքում Արամ Ոսկանյանը հրաժարական կտա։ Մինչև այդ մեր թիմը գրանցել էր 2 պարտություն և 1 ոչ-ոքի։

29-րդ տուրի խաղում պարտվեց նաև «Նոային», ինչից հետո մարզիչը, պայմանավորվածության համաձայն, հայտարարեց հեռանալու մասին։ Այժմ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչն է Արմեն Պետրոսյանը, որի օգնականներն են Սերգեյ Էրզրումյանը և Արմեն Կիրակոսյանը»,- նշեց VNews-ի զրուցակիցը։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա