Logo

Արամ Ոսկանյանը կարող է ազատվել «Ատիրաուի» գլխավոր մարզչի պաշտոնից

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 10.04.2021Հայկական ֆուտբոլ
Alashkert vs Banants 14 - Արամ Ոսկանյանը կարող է ազատվել «Ատիրաուի» գլխավոր մարզչի պաշտոնից

Ղազախական «Ատիրաուի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը կարող է ազատվել զբաղեցրած պաշտոնից՝ հաղորդում է տեղական Sports-ը:

Ոսկանյանը կարող է ազատվել պաշտոնից Ղազախստանի առաջնության 4-րդ տուրի շրջանակում «Աստանայի» դեմ այսօր կայանալիք խաղից հետո:

Նշենք, որ Ղազախստանի առաջնությունը վերջերս է մեկնարկել: «Ատիրաուն» անցկացրած 3 խաղում 3 պարտություն է կրել և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի նախավերջին՝ 13-րդ հորիզոնականը:

Հիշեցնենք, որ «Ատիրաուն» ու Արամ Ոսկանյանն այս հունվարին են նոր պայմանագիր կնքել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա