Logo

«Առանց չելենջների». Ավետիք Վարդանյանը ամփոփեց իր առաջին Օլիմպիական խաղերը

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 12.08.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
A59A1143avetiq vardanyan Olympics 2020 - «Առանց չելենջների». Ավետիք Վարդանյանը ամփոփեց իր առաջին Օլիմպիական խաղերը

Տոկիոյում ավարտված Օլիմպիական խաղերում ըմբշամարտի միջազգային կարգի մրցավար Ավետիք Վարդանյանը միակն էր Հայաստանից: Վերջին անգամ Հայաստանը նման խոշոր մրցմանը ներկայացրել էր Սամվել Հարությունյանը 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերում:

VNews-ի հետ զրույցում Վարդանյանը, որը նաև ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչն է, ամփոփեց իր առաջին Օլիմպիական խաղերը ու պատմեց, թե ինչպես է կարողացել քառամյակի գլխավոր իրադարձությունը սպասարկելու իրավունք ձեռք բերել:

Սա Ձեր առաջին Օլիմպիական խաղերն էին ի՞նչ տպավորություն ունեք:

Օլիմպիական խաղերն անցան հիանալի: Ճիշտ է՝ ինչպես որ պատկերացրել ենք, այդպիսին չէր, այսինքն՝ երկրպագուներով ու մի փոքր աժոտաժով, բայց այդպես ավտոմատ ավելի հեշտ էր անցնում: Ընդհանուր առմամբ՝ հետաքրքիր էր, դիտարժան գոտեմարտեր եղան: Աշխարհի ուժեղագույն մարզիկները հավաքվել էին մեկ հարկի տակ:

Քանի՞ գոտեմարտ եք ընդհանուր առմամբ սպասարկել:

Այդպես չեմ կարող ասել կոնկրետ: Բայց օրական սպասարկում էի 4-ից 5 գոտեմարտ: Ըմբշամարտի մրցումները տևել են 8 օր, ստացվում է մոտ 30 գոտեմարտ:

Իսկ մրցավարների աշխատանքի գնահատման համակարգ գոյությունի ունի՞:

Բնականաբար, ամեն մի գոտեմարտից հետո: Գորգի մոտ նստած ժյուրիի 3 անդամները ոչ միայն ամփոփում կամ նայում են գոտեմարտի չելենջները, այլ նաև հետևում են մրցավարների աշխատանքին: Նրանցից մեկն էլ գնահատում է մրցավարների աշխատանքը՝ զբաղեցրած դիրքը որոշակի իրավիճակում, ցույց տված միավորները, եթե չելենջ կա, ճիշտ էր, թե ոչ: Իմ վարած գոտեմարտերի ժամանակ չելենջներ չեն եղել:

Մարզիկների մոտ միշտ լարվածությունը մեծ է Օլիմպիական խաղերին: Մրցավարների մոտ ինչպե՞ս է:

Թող մեծամտություն չթվա՝ ոչ: Իրոք ինձ համար այստեղ աշխատելը ավելի հեշտ էր, քան օրինակ աշխարհի մեծահասակների առաջնությանը, հատկապես վարկանիշային կարգավիճակ կրող ԱԱ-ին, քանի որ այնտեղ մասնակիցները քանակով ավելի շատ են, իսկ պայքարը ավելի թեժ է լինում ուղեգրի համար:

A59A1140avetiq vardanyan Olympics 2020 960x735 - «Առանց չելենջների». Ավետիք Վարդանյանը ամփոփեց իր առաջին Օլիմպիական խաղերը

Պարոն Վարդանյան, որքանո՞վ էր կարևոր հայ մրցավարի ներկայությունը Օլիմպիական խաղերին հայ ըմբիշների համար:

Ինչպես գիտեք ես նաև մարզիչ եմ, երբ մեկնում ենք աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններին, ինչպես նաև Օլիմպիական խաղերի,  մեզ հետ լինում է մրցավար, այս դեպքում՝ ես: Մրցավարական շրջապատում շփումների ու ընկերության շնորհիվ, ինչպես էլ չլինի դու օգուտ կտաս, ոչ թե կխանգարես: Եթե շատ կարևոր չլիներ, ըմբշամարտում ու աշխարհում գերտերություններ համարվող Ռուսաստանն ու Միացյալը Նահանգները չէին պայքարի 3 մրցավար ունենալու համար: Միայն նրանք ունեն 3-ական մրցավար Օլիմպիական խաղերում:

Հայաստանում այս պահին քանի՞ մրցավար կա, որ կարող է որակավորվել այս մակարդակի մրցումներին:

Այս պահին Հայաստանում կա միջազգային 6 մրցավար: Այս ու անցած տարի երիտասարդներին օգնել ենք ու համալրվել ևս 2 մրցավարով: Բոլորն էլ հնարավորություն ունեն, ուղղակի աշխատանք է պետք: Պետք է աշխատել թե՛ գորգում, թե՛ շրջապատում, թե՛ պետք է լեզու իմանալ ու դաշտը լավ տեսնել: Որքան էլ ուզում ես դատի, եթե գորգը չտեսար, շատ դժվար կլինի:

A59A1133avetiq vardanyan Olympics 2020 960x652 - «Առանց չելենջների». Ավետիք Վարդանյանը ամփոփեց իր առաջին Օլիմպիական խաղերը

Ի՞նչ է պետք Օլիմպիական մրցավար դառնալու համար, ու որքա՞ն ժամանակ է պահանջվել Ձեզանից:

Ես միջազգային կարգի մրցավար եմ 2007 թվականից: Սկսվում է 3-րդ կարգից, հետո 2-րդ, հետո առաջին, այնուհետև տալիս են Օլիմպիական մրցավար: Ես ամեն 2 տարի մեկ իմ կարգը բարձրացրել եմ, 2017-ին դարձել եմ Օլիմպիական կարգի մրցավար, սակայն դա բավարար չէ Օլիմպիական խաղեր սպասարկելու համար, որովհետև 2017-ից 2021-ը ներառյալ մասնակցում ես մրցումների ու սեմինարների, որտեղ պետք է կարողանաս ընտրվել այդ 40 մրցավարների շարքում, ովքեր պետք է սպասարկեն Օլիմպիական խաղերը: Աշխարհում Օլիմպիական կարգ ունեն 80 մրցավարներ, սակայն խաղերին կարող է մասնակցել միայն 40-ը: Այսինքն՝ պետք է կարողանաս բոլոր փուլերը անցնես: Եթե կաղացիր կամ սայթաքեցիր, ուրեմն՝ վերջ:

A59A1145avetiq vardanyan Olympics 2020 - «Առանց չելենջների». Ավետիք Վարդանյանը ամփոփեց իր առաջին Օլիմպիական խաղերը

A59A1121avetiq vardanyan Olympics 2020 - «Առանց չելենջների». Ավետիք Վարդանյանը ամփոփեց իր առաջին Օլիմպիական խաղերը

A59A1128avetiq vardanyan Olympics 2020 - «Առանց չելենջների». Ավետիք Վարդանյանը ամփոփեց իր առաջին Օլիմպիական խաղերը

  • 3

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա