Logo

Առանց Մեսիի և Ռոնալդուի․ Շվայնշտայգերը կազմել է տարվա խորհրդանշական հավաքականի իր տարբերակը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 12.01.2021ՍՊՈՐՏ
csm 45169 452118710 2545205724 - Առանց Մեսիի և Ռոնալդուի․ Շվայնշտայգերը կազմել է տարվա խորհրդանշական հավաքականի իր տարբերակը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:09

-

-

«Բավարիայի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան, Գերմանիայի հավաքականում 2014 թվականի աշխարհի չեմպիոն հռչակված Բաստիան Շվայնշտայգերը FIFA 21 համակարգչային խաղի համար կազմել է տարվա խորհրդանշական հավաքականի իր տարբերակը:

Ձևավորվել է հետևյալ կազմը՝

Մանուել Նոյեր («Բավարիա»), Սերխիո Ռամոս («Ռեալ Մադրիդ»), Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ»), Մարկինյոս (ՊՍԺ), Ռաֆայել Գերեյրու («Բորուսիա Դորտմունդ»), Ջորդան Հենդերսոն («Լիվերպուլ»), Կևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»), Ջոշուա Կիմիխ («Բավարիա»), Նեյմար (ՊՍԺ), Կիլիան Մբապե (ՊՍԺ), Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»):

EA-ն ավելի վաղ ներկայացրել էր FIFA 21-ի տարվա խորհրդանշական հավաքականում հայտնվելու թեկնածուների: Այդ ցուցակում հայտնվել էին 70 ֆուտբոլիստներ: Նրանցից քվեարկության արդյունքում կառանձնացվեն 11-ը, որոնք կհայտնվեն խորհրդանշական հավաքականում ու կստանան հատուկ քարտեր: Առանձին քվեարկությամբ կընտրվի լրացուցիչ՝ 12-րդ խաղացողը:

Ուր է Բաստիան Շվայնշտայգերը. ինչով է զբաղվում գերմանական ֆուտբոլի լեգենդը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա