Logo

Առաքելյանը նման ցուցանիշ գրանցած ամենաերիտասարդ ֆուտբոլիստ, Ցիգանն ու Բեգլարյանը թարմացրին տարիքային ռեկորդները

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 25.10.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
ar arm al - Առաքելյանը նման ցուցանիշ գրանցած ամենաերիտասարդ ֆուտբոլիստ, Ցիգանն ու Բեգլարյանը թարմացրին տարիքային ռեկորդները

10-րդ տուրի հանդիպումներով մեկնարկեց VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի հոբելյանական՝ 30-րդ առաջնության 2-րդ շրջանը: Տուրի կենտրոնական խաղում հաղթելով գործող չեմպիոն «Ալաշկերտին», «Արարատ-Արմենիան» ավելի ամրապնդեց առաջատարի իր դիրքը՝ մոտակա հետապնդող «Արարատից» միավորների տարբերությունը հասցնելով 9-ի:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Տուրն անցավ հյուրերի առավելությամբ, որոնք տոնեցին 2 հաղթանակ, նույնքան խաղ ավարտեցին ոչ-ոքի, կրեցին մեկ պարտություն: Դաշտի տերերից հաջողությունն ուղեկցեց միայն «Արարատ-Արմենիային»: Առաջնությունում կայացած 48 հանդիպումներից 21-ում հաղթել են դաշտի տերերը, 17-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 10-ում գրանցվել է ոչ-ոքի:

5 հանդիպումներում խփվեց 9 գոլ (միջինը՝ 1,8 գոլ մեկ խաղում): Մինչդեռ առաջնության մեկնարկային տուրն աչքի էր ընկել գոլային հրավառությամբ. 5 խաղում 25 գոլ էր գրանցվել, ընդ որում բոլոր խաղերն ավարտվել էին խոշոր հաշվով: Առաջնությունում անցկացված 48 հանդիպումներում գրանցվել է 127 գոլ (միջինը՝ 2,64 գոլ մեկ խաղում):

pyunik 960x960 - Առաքելյանը նման ցուցանիշ գրանցած ամենաերիտասարդ ֆուտբոլիստ, Ցիգանն ու Բեգլարյանը թարմացրին տարիքային ռեկորդները

2. «Արարատ-Արմենիան» շարունակեց հաղթարշավը՝ ընթացիկ առաջնությունում տոնելով 9–րդ հաղթանակը: Առաջնության մասնակից թիմերից առայժմ միայն «Սևանին» է հաջողվել միավոր վաստակել ՀՀ կրկնակի չեմպիոնի հետ մրցավեճում՝ 8-րդ տուրում գրանցելով գոլազուրկ ոչ-ոքի:

Պաշտոնական վերջին 11 հանդիպումներում «Արարատ-Արմենիան» անպարտելի է՝ միակ միավորը զիջելով «Սևանին»: Հետաքրքիր է, որ վերջին պարտությունն «Արարատ-Արմենիան» կրել է հենց «Ալաշկերտից»՝  նախորդ առաջնությունում իր վերջին խաղում՝ մայիսի 28-ին մրցակցին զիջելով նվազագույն հաշվով:

3. «Ուրարտուն» Բարձրագույն խմբում իր հոբելյանական՝ 650-րդ խաղում 314-րդ հաղթանակը տոնեց՝ նվազագույն հաշվով պարտության մատնելով «Նորավանքին»: Մնացած հանդիպումներից 143-ում գրանցվել է ոչ-ոքի, 193-ում «Ուրարտուն» պարտություն է կրել: Առաջնության վերջին 5 հանդիպումներում «Ուրարտուն» առաջին հաղթանակը տոնեց: Նախորդ հաղթանակը գրանցվել էր օգոստոսի 23-ին ԲԿՄԱ-ի նկատմամբ՝ 2-1:

narek grigoryan 960x600 - Առաքելյանը նման ցուցանիշ գրանցած ամենաերիտասարդ ֆուտբոլիստ, Ցիգանն ու Բեգլարյանը թարմացրին տարիքային ռեկորդները

4. Մաիլսոն Լիման առաջնությունում 9-րդ գոլը խփեց և ամրապնդեց ռմբարկուների առաջատարի իր դիրքը: Առաջնության վերջին 6 հանդիպումներում նա 7 գոլի հեղինակ է դարձել՝ միայն «Սևանի» հետ մրցավեճում չգտնելով մրցակցի դարպասի բանալին: Լիման պաշտոնական մրցումներում «Արարատ-Արմենիայում» 30-րդ գոլը խփեց և այդ ցուցանիշով հավասարվեց թիմի պատմության լավագույն ռմբարկու Անտոն Կոբյալկոյին:

Հիշեցնենք, որ VBET ՀՊԼ-ում խփած գոլերի քանակով (23) «Արարատ-Արմենիայի» պատմության լավագույն ռմբարկուն Յուսուֆ Օտուբանջոն է, որից Լիման ընդամենը մեկ գնդակով է հետ մնում:

lima 1 960x640 - Առաքելյանը նման ցուցանիշ գրանցած ամենաերիտասարդ ֆուտբոլիստ, Ցիգանն ու Բեգլարյանը թարմացրին տարիքային ռեկորդները

5. Վբեյմար Անգուլոն Բարձրագույն խմբում հոբելյանական՝ 150-րդ խաղն անցկացրեց: Այդ ցուցանիշով նա հավասարվեց ուգանդացի Նոա Կասուլեին: Վբեյմարի արդյունքը լավագույնն է ընթացիկ առաջնության մասնակից լեգեոնականների մեջ: Իսկ ընդհանրապես ՀՀ առաջնություններում անցկացրած խաղերի քանակով այլազգի ֆուտբոլիստներից Վբեյմարին գերազանցում են միայն Ալեքս Էնրիկե դա Սիլվան (230) ու Գագա Թբիլաշվիլին (165):

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա