Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

    • ՍՊՈՐՏ

«Արարատ-Արմենիան» թեև չեմպիոն չդարձավ, սակայն գերազանցեց իր նախկին չեմպիոնական ցուցանիշները. թիմի ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

VNews-ը շարունակում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի հոբելյանական՝ 30-րդ առաջնության մասնակից թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք արծաթե մրցանակակիր «Արարատ-Արմենիային»:

1. VBET  ՀՊԼ-ում 4-րդ մրցաշրջանն անցկացրած ՀՀ կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիան» մեկամյա ընդմիջումից հետո կրկին  դարձավ մրցանակակիր՝ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը:

Դմիտրի Գունկոյի գլխավորությամբ անցկացրած 32 հանդիպումներում «Արարատ-Արմենիան» վաստակեց 74 միավոր (23 հաղթանակ, 5 ոչ-ոքի, 4 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 56-20), ինչը հնարավոր միավորների 77,1 տոկոսն է: «Սևանի» հետ չեղարկված խաղում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի: 

Վաստակած միավորների, տարած հաղթանակների, կրած պարտությունների, խփած և բաց թողած գոլերի քանակը ռեկորդային է «Արարատ-Արմենիայի» պատմության մեջ և գերազանցում է 2018/19թթ. մրցաշրջանում թիմի չեմպիոնական ցուցանիշները: Հիշեցնենք, որ Բարձրագույն խմբում իր առաջին մրցաշրջանում «Արարատ-Արմենիան» անցկացրած 32 հանդիպումներում վաստակել էր 61 միավոր (18 հաղթանակ, 7 ոչ-ոքի, 7 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 53-28), ինչը հնարավոր միավորների 63,5 տոկոսն է:

Այնպես որ «Արարատ-Արմենիան» բնավ էլ վատ հանդես չեկավ հոբելյանական առաջնությունում, թեև ձեռքից բաց թողեց  չեմպիոն դառնալու հիանալի հնարավորությունը: Եվ այնքան էլ ճիշտ չէ դրանում մեղադրել թիմից հեռացած գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոյին: Պարզապես այս անգամ «Փյունիկը» գերազանց արդյունք գրանցեց առաջնության գարնանային հատվածում, որի շնորհիվ շրջանցեց «Արարատ-Արմենիային»՝ նվաճելով չեմպիոնի տիտղոսը:

2. «Արարատ-Արմենիան» դարձավ առաջնության աշնանային հատվածի հաղթող՝ 15 հանդիպումներում վաստակելով 40 միավոր (13 հաղթանակ,1-ական ոչ-ոքի և պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 35-11), ինչը հնարավոր միավորների 88,8 տոկոսն է: Դմիտրի Գունկոյի սաները 8 միավորով գերազանցում էին 2-րդ տեղում ընթացող «Փյունիկին»:

Առաջնության գարնանային հատվածում թիմի օգտին գրանցվեց 34 միավոր (10 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 3 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 21-9), ինչը հնարավոր միավորների 66,6 տոկոսն էր:

Սեփական հարկի տակ անցկացրած 16 հանդիպումներում «Արարատ-Արմենիան» վաստակեց 34 միավոր (10 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 2 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 30-13), ինչը հնարավոր միավորների 70,8 տոկոսն է: Սեփական դաշտում «Արարատ-Արմենիան»  պարտվել է «Փյունիկին» (1-2) և «Նոային» (0-1): 

«Արարատ-Արմենիան» բոլորից հաջող հանդես եկավ մրցակիցների հարկի տակ: Հյուրընկալվելիս անցկացրած 16 հանդիպումներում թիմի  օգտին գրանցվեց 40 միավոր (13 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 2 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 26-7), ինչը հնարավոր միավորների 83,3 տոկոսն է: Մրցակիցների հարկի տակ «Արարատ-Արմենիան» զիջել է միայն «Փյունիկին» (0-1) և «Վանին» (1-2): 

3. «Արարատ-Արմենիան»  առաջնության մեկնարկից 7 անընդմեջ հաղթանակ տոնեց, 11 խաղ ընթացավ առանց պարտության (ներառյալ «Սևանի» հետ չեղարկված խաղը): Այդ ցուցանիշները ռեկորդային են թիմի պատմության մեջ: Մինչ այդ թիմի լավագույն մեկնարկը գրանցվել էր 2019/20թթ. առաջնությունում, երբ «Արարատ-Արմենիան» տոնել էր 3 անընդմեջ հաղթանակ ու 5 խաղ շարունակ անպարտելի էր:

Թիմին հաջողվեց 6 խաղ անընդմեջ՝ 632 րոպե շարունակ դարպասն անառիկ պահել, ինչը ևս ռեկորդային է «Արարատ-Արմենիայի» պատմության մեջ: Մինչ այդ լավագույն արդյունքը գրանցվել էր 2018/19թթ. առաջնությունում՝ 4 խաղ, 413 րոպե:

Ընդհանուր առմամբ 32 հանդիպումներից 17-ում «Արարատ-Արմենիայի» դարպասն անառիկ մնաց, ինը ոչ միայն լավագույն արդյունքն է մասնակից թիմերի մեջ, այլև ռեկորդային է ակումբի պատմության մեջ: Մինչ այդ լավագույն արդյունքը գրանցվել էր 2018/19թթ. առաջնությունում՝ 15 անառիկ խաղ:

Միայն 4 խաղում «Արարատ-Արմենիային» չհաջողվեց գրավել մրցակիցների դարպասները («Ուրարտու»՝ 0-0, ԲԿՄԱ՝ 0-0, «Փյունիկ»՝ 0-1, «Նոա»՝ 0-1):

Ռեկորդային է նաև թիմի տոնած խոշոր հաշվով հաղթանակների քանակը (6): Մինչ այդ լավագույն արդյունքը գրանցվել էր 2018/19թթ. առաջնությունում (5): «Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով հաղթեց «Ալաշկերտին» (3-0), «Փյունիկին» (3-0), «Նոային» (5-2, 3-0), «Ուրարտուին» (3-0) և «Արարատին» (3-0):

3-րդ մրցաշրջանն անընդմեջ «Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով չպարտվեց: VBET ՀՊԼ-ում խոշոր հաշվով միակ պարտությունն «Արարատ-Արմենիան» կրել է «Փյունիկից» (1-4) 2018/19թթ. առաջնությունում:

4. «Արարատ-Արմենիայի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 10 հարված, որից իրացվել է 7-ը: Թիմի օգտին նշանակված 9 հարվածներից 7-ն է ավարտվել դարպասի գրավմամբ: Մաիլսոն Լիման 8 հարվածներից դիպուկ է իրացրել 6-ը՝ երկու անգամ խոցելով ԲԿՄԱ-ի դարպասապահ Արման Ներսեսյանի պաշտպանած դարպասը, մեկական անգամ հաղթող դուրս գալով Գրիգորի Մաթևոսյանի («Նոա»), «Ուրարտուի» դարպասապահներ Անատոլի Այվազովի և Արսեն Բեգլարյանի, Հենրի Ավագյանի («Նորավանք») հետ մենամարտերում: 

Արման Ներսեսյանին և արարատցի Վսևոլոդ Երմակովին մեկական անգամ հաջողվել է հետ մղել Մաիլսոն Լիմայի հարվածները: 

Յուսուֆ Օտուբանջոն էլ դիպուկ է իրացրել 11մ հարվածը՝ գրավելով Հենրի Ավագյանի պաշտպանած դարպասը:

«Արարատ-Արմենիայի»  դարպասին նշանակվել է ընդամենը մեկ 11մ հարված: Վալերիո Վիմերկատին հետ է մղել «Վանի» ֆուտբոլիստ Բրունո Միրանդայի հարվածը:

5. «Արարատ-Արմենիան» առաջնության ամենաարդյունավետ թիմն է, որը 56 գոլի հեղինակ դարձավ: Թիմն աչքի ընկավ նաև ամենահուսալի պաշտպանությամբ՝ բաց թողնելով ընդամենը 20 գոլ: Գոլերի հեղինակներ դարձան թիմի 12 ֆուտբոլիստներ: Ալեմաոն, Արտյոմ Ավանեսյանը, Ուիլֆրեդ Կուասի Էզան, Ժիրայր Շաղոյանը, Ալվին Թերան և Ջոնաթան Դուարտեն բացեցին գոլերի հաշիվն «Արարատ-Արմենիայի» կազմում:

Մաիլսոն Լիման 18 գնդակով 2-րդ անգամ ճանաչվեց «Արարատ-Արմենիայի» լավագույն ռմբարկու: Առաջին անգամ նա այդ տիտղոսին արժանացել էր 2019/20թթ. առաջնությունում՝ խփելով 8 գոլ: Մաիլսոն Լիման գերազանցեց թիմի նախկին հարձակվող Անտոն Կոբյալկոյի արդյունավետության ռեկորդը, որը 2018/19թթ. առաջնությունում 15 գոլի հեղինակ էր դարձել:

VBET ՀՊԼ-ում խփած 31 գնդակով Լիման դարձավ «Արարատ-Արմենիայի» պատմության լավագույն ռմբարկուն՝ գերազանցելով Յուսուֆ Օտուբանջոյին, որի հաշվին 27 գոլ է գրանցված: Նա ընդգրկվեց նաև ՀՀ առաջնությունների 100 լավագույն ռմբարկուների ցանկում:

6. Ալեմաոն ընդգրկվեց VBET ՀՊԼ-ում «Արարատ-Արմենիայում» գոլ խփած ամենատարեց լեգեոնականների տասնյակում՝ «Արարատի» դարպասը գրավելով 29 տարեկան 129 օրականում: Նա ցանկից դուրս մղեց թիմի նախկին ֆուտբոլիստ Չարլզ Պերալտային (28 տարեկան 120 օրական):

Ջոնաթան Դուարտեն էլ (24 տարեկան 289 օրական) ընդգրկվեց «Արարատ-Արմենիայում» գոլ խփած ամենաերիտասարդ լեգեոնականների տասնյակում՝ ցանկից դուրս մղելով Ջեյսոն Մարտինեսին (25 տարեկան 331 օրական):

Վբեյմար Անգուլոն (30 տարեկան 81 օրական) ընդգրկվեց VBET ՀՊԼ-ում «Արարատ-Արմենիայում» հանդես եկած ամենատարեց լեգեոնականների տասնյակում: Նա ցանկից դուրս մղեց Վլադիմիր Խոզինին, որն իր վերջին խաղը թիմի կազմում անցկացրել էր 29 տարեկան 325 օրականում:

7. Արմեն Համբարձումյանը դարձավ պաշտոնական մրցումներում թիմի կազմում 100 խաղ անցկացրած առաջին ֆուտբոլիստը՝ հոբելյանը նշելով փետրվարի 19-ին «Արարատի» հետ կայացած մրցավեճում: Մայիսի 14-ին «Վանի» հետ կայացած մրցավեճում 100 խաղի սահմանագիծը հատեց Մաիլսոն Լիման: Վերջինս VBET ՀՊԼ-ում «Արարատ-Արմենիայում» անցկացրած խաղերի քանակով (83) դարձավ թիմի ռեկորդակիրը՝ շրջանցելով Արմեն Համբարձումյանին, որը մասնակցել է 80 հանդիպման:

Սերգեյ Վակուլենկոն (50 խաղ) և Արտյոմ Ավանեսյանը (46 խաղ) թիմի կազմում VBET ՀՊԼ-ում անցկացրած խաղերի քանակով ընդգրկվեցին «Արարատ-Արմենիայի» ամենափորձառու ֆուտբոլիստների տասնյակում՝ ցանկից դուրս մղելով 40-ական խաղի մասնակցած Յոհան Գուֆրանին և Գոռ Մալաքյանին:

8. Վալերիո Վիմերկատին իր ուսերին տարավ մրցաշրջանի ողջ ծանրաբեռնվածությունը՝ թիմի դարպասն առանց փոխարինման պաշտպանելով անցկացրած առաջին 30 հանդիպումներում (ներառյալ նաև «Սևանի» հետ չեղարկված խաղը), որոնցում ընդամենը 19 գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 0,63 գոլ): Այդ ցուցանիշով նա առաջնության ամենահուսալի դարպասապահն էր: Վիմերկատին առաջին անգամ արժանացավ այդ տիտղոսին: Հետաքրքիր է, որ նախորդ մրցաշրջանում անխոցելիության նույնպիսի ցուցանիշով (0,63 գոլ մեկ խաղում) լավագույնն էր ճանաչվել փյունիկցի Ստանիսլավ Բուչնևը (12 գոլ՝ 19 խաղում):

30 հանդիպումներից 16-ում Վիմերկատին դարպասն անառիկ պահեց, ինչը նույնպես լավագույն ցուցանիշն է առաջնության մասնակից դարպասապահների մեջ: Ի դեպ, նախորդ մրցաշրջանում էլ Վիմերկատիի արդյունքը «Նոայում» (10 անառիկ 21 խաղում) լավագույնն էր առաջնությունում:

Եվս մեկ ցուցանիշով՝ դարպասն անընդմեջ անառիկ պահած րոպեների քանակով (632) Վիմերկատին գերազանցեց բոլորին: Նա ընդգրկվեց դարպասապահների խորհրդանշական «500-ի ակումբում»:

Առաջնության ավարտական 3 հանդիպումներում դարպասը պաշտպանեց Դմիտրի Աբակումովը՝ բաց թողնելով ընդամենը մեկ գոլ:

9. Առաջնության աշնանային հատվածում «Արարատ-Արմենիայում» ամենատարեցը Յոհան Գուֆրանն էր, որն անցյալ տարվա օգոստոսի 25-ին «Նոայի» հետ մրցավեճում իր վերջին խաղը թիմի կազմում անցկացրել էր 35 տարեկան 92 օրականում: Այդ ցուցանիշը ռեկորդային է թիմի պատմության մեջ: Գարնանային հատվածում ամենատարեցը Ֆուրջել Նարսինգն էր (34 տարեկան 62 օրական): Նա դարձավ թիմի պատմության մեջ ամենատարեց երկրորդ ֆուտբոլիստը:

Թիմի կազմում հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը 21-ամյա Ժիրայր Շաղոյանն էր: Նա դարձավ VBET ՀՊԼ-ում «Արարատ-Արմենիայում» գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝ «Նոայի» դարպասը գրավելով 20 տարեկան 137 օրականում: Շաղոյանը գերազանցեց Արթուր Դանիելյանի ցուցանիշը, որն աչքի էր ընկել 21 տարեկան 76 օրականում: 

«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներից Բարձրագույն խմբում անցկացրած խաղերի ընդհանուր քանակով (225) ամենափորձառուն 29-ամյա Կարեն Մուրադյանն էր: 

10. Առաջնության 33 հանդիպումներում (ներառյալ նաև «Սևանի» հետ չեղարկված խաղը) Դմիտրի Գունկոն խաղադաշտ դուրս բերեց  27 ֆուտբոլիստների, որոնցից 20-ը լեգեոնականներ էին: «Արարատ-Արմենիան» «Արարատի» հետ առաջնության ամենակայուն կազմն ունեցող թիմն է:

Վալերիո Վիմերկատին, Ուիլֆրեդ Կուասի Էզան, Ալվին Թերան, Կարեն Մուրադյանը, Դիեգո Գոնսալեսը, Ջոնաթան Դուարտեն, Ռոմերսիո Պերեյրան, Տիբո Լեսքուան և Սոլոմոն Իմե Ուդոն  նորամուտը նշեցին թիմի կազմում: 

«Արարատ-Արմենիայի»  ֆուտբոլիստները  62 անգամ զգուշացվել են, Դավիթ Տերտերյանը, Խոսե Բուենոն ու Ռոմերսիո Պերեյրան հեռացվել են խաղադաշտից: Առավել հաճախ՝ 8 անգամ դեղին քարտի է արժանացել Վբեյմար Անգուլոն:  

VNews-ը ներկայացնում է «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստների ցուցանիշներն առաջնությունում (ներառյալ նաև «Սևանի»  հետ չեղարկված խաղը):

Ֆուտբոլիստներ

Խաղ

Գոլ

Զ (Հ)

1. Մաիլսոն Լիմա

32

18

7

2. Արտյոմ Ավանեսյան

31

4

1

3. Ուիլֆրեդ Կուասի Էզա

30

8

1

4. Վալերիո Վիմերկատի

30

-19

1

5. Ալեմաո

30

1

3

6. Ալվին Թերա

29

1

1

7. Ժիրայր Շաղոյան

28

3

2

8. Կարեն Մուրադյան 

27

-

3

9. Վբեյմար Անգուլո 

27

-

8

10. Դավիթ Տերտերյան

27

-

7 (1)

11. Ֆուրջել Նարսինգ

26

2

-

12. Սերգեյ Վակուլենկո

25

1

2

13. Յուսուֆ Օտուբանջո

24

10

1

14. Զաքարիա Սանոգո

22

2

2

15. Խոսե Բուենո

22

-

6 (1)

16. Արմեն Համբարձումյան 

19

2

4

17. Եգոր Կլիմենչուկ

19

-

1

18. Սոլոմոն Իմե Ուդո

15

-

2

19. Ջոնաթան Դուարտե

14

4

2

20. Ռոմերսիո Պերեյրա

14

-

3 (1)

21. Տիբո Լեսքուա

7

-

1

22. Յոան Գուֆրան

4

-

-

23. Դանու Սպատառու

4

-

1

24. Դիեգո Գոնսալես

4

-

-

25. Դմիտրի Աբակումով

3

-1

1

26. Ալբերտ Խաչումյան

3

-

2

27. Արմեն Հովհաննիսյան

2

-

-

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
    • Ընթերցեք նաև

«Բավարիան» պատրաստ է ահռելի գումար վճարել Դե Լիխտին ձեռք բերելու համար

  • 38

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստն ուշագրավ հայտարարություն է արել

  • 63

Կանը՝ Ռոնալդուի «Բավարիա» հավանական տեղափոխության մասին

  • 290

Լիվերպուլի օդանավակայանը կատակել է Ռոնալդուի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

  • 399

«Յուվենտուսի» տնօրենը բանակցություններ է վարել Կուլիբալիի գործակալի հետ

  • 92

Ստեռլինգը պայմանագիր է համաձայնեցրել լոնդոնյան գրանդի հետ

  • 428

Առաջին ոչ-ոքին հայ-ռումինական դիմակայությունում. «Փյունիկ»-«Կլուժ» հանդիպումը՝ 10 փաստով

  • 229

Պայմանավորված խաղերի պատճառով Չեմպիոնների լիգայից զրկվածը. ինչպիսի թիմ է «Ալաշկերտի» մրցակիցը

  • 1032

«Բարսելոնայի» նախագահը հաստատել է, որ ընթրել է Ռոնալդուի գործակալի հետ

  • 380

Լոպարտա. «Նա «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է և առանց ծայրահեղ անհրաժեշտության ենթակա չէ վաճառքի»

  • 1400

Սեբաստյեն Ալեն՝ Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ

  • 633

Աքսել Վիտսելը՝ «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ

  • 157

Էդգար Սևիկյանը՝ «Նիժնի Նովգորոդի» ֆուտբոլիստ

  • 382

Մովսիսյանը՝ Զախարյանի որոշման մասին. «Ինձ համար անընդունելի է, որ հայը չի խաղում Հայաստանի հավաքականում»

  • 1370

Բեքհեմը հետևում է «Ուիմբլդոնի» մրցաշարին

  • 130

«Բարսելոնան» ներկայացրեց Կեսիեին (ֆոտո, տեսանյութ)

  • 613