Logo

«Արարատ-Արմենիան» բարելավեց իր ռեկորդային ցուցանիշները

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 23.08.2019Հայկական ֆուտբոլ
IMG 1378 - «Արարատ-Արմենիան» բարելավեց իր ռեկորդային ցուցանիշները
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:58

-

-

«Արարատ-Արմենիան» հաղթանակով սկսեց ելույթը Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում՝ լավ նախադրյալներ ստեղծելով խմբային փուլի ուղեգրի նվաճման համար:

Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ «Դյուդելանժի» հետ հանդիպումը եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում հայկական թիմերի անցկացրած 19-րդ խաղն էր, որում մեր ակումբները 10-րդ հաղթանակը տոնեցին: 2 խաղ ավարտվել է ոչ-ոքի, 7-ում մեր թիմերը պարտվել են: Մեր ֆուտբոլիստները 28 գոլ են խփել, սեփական դարպասը բաց են թողել 35 գնդակ: Հետաքրքիր է, որ ընթացիկ խաղարկությունում մեր ֆուտբոլիստներն ավելի շատ գոլեր են խփել, քան նախորդ 3 մրցաշրջաններում միասին վերցրած (26):

2․ «Արարատ-Արմենիան» հայկական առաջին ակումբն է, որ հանդես եկավ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում՝ եվրագավաթների 4-րդ փուլում նորամուտը նշելով հաղթանակով: Հիշեցնենք, որ եվրագավաթների 1-ին և 2-րդ փուլերում էլ Վարդան Մինասյանի սաները նորամուտի խաղում հաջողության էին հասել՝ հաղթելով շվեդական ԱԻԿ-ին (2-1) և Ջիբրալթարի «Լինկոլն Ռեդ Իմպսին» (2-0):

IMG 1348 960x640 - «Արարատ-Արմենիան» բարելավեց իր ռեկորդային ցուցանիշները

Վարդան Մինասյան. «Ամենակարևոր բանը, որ ինձ գոհացրեց, իմ թիմի բնավորությունն էր» (տեսանյութ)

3․ «Դյուդելանժի» նկատմամբ տոնած հաղթանակը 5-րդն էր «Արարատ-Արմենիայի» համար եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում անցկացրած 7 հանդիպումներում: Հայաստանի չեմպիոնը եվրագավաթների մեկ խաղարկությունում տոնած հաղթանակների քանակով բարելավեց իր ռեկորդային ցուցանիշը: Իսկ մինչև ընթացիկ մրցաշրջանը, ռեկորդը պատկանում էր «Փյունիկին» (2015/16թթ. ՉԼ, 2018/19թթ. ԵԼ) և «Ալաշկերտին» (2019/20թթ. ԵԼ), որոնց հաջողվել էր եվրագավաթների մեկ խաղարկությունում 3-ական հաղթանակ տոնել:

4․ Եվրագավաթների ընթացիկ խաղարկության 7-րդ խաղում էլ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները դաշտից չհեռացան առանց գոլի: Սա հայկական ակումբների համար ինքնատիպ ռեկորդ է: ՀՀ չեմպիոնը 5-րդ անգամ մեկ խաղում 2 գոլ խփեց: Ընդհանուր առմամբ «Արարատ-Արմենիան» 12 գոլի հեղինակ է դարձել, ինչը ևս ռեկորդային ցուցանիշ է:

5․ «Արարատ-Արմենիան» առաջին թիմն էր, որ եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում պարտության մատնեց «Դյուդելանժին»: Վերջինս մինչ այդ Չեմպիոնների լիգայի («Վալետա» Մալթա՝ 2-2, 1-1) և Եվրոպա լիգայի («Շկենդիա» Հս. Մակեդոնիա՝ 2-1, 1-1, «Նիմե Կալյու» Էստոնիա՝ 3-1, 1-0) մրցաշարերում անցկացրած 6 հանդիպումներում 3 հաղթանակ էր տոնել, նույնքան խաղ ավարտել էր ոչ-ոքի:

2Z7A0206 960x678 - «Արարատ-Արմենիան» բարելավեց իր ռեկորդային ցուցանիշները

Պետրոս Ավետիսյան. «2-1-ը շատ վտանգավոր հաշիվ է» (տեսանյութ)

6․ Լյուքսեմբուրգը 41-րդ երկիրն էր, որի ներկայացուցչի հետ եվրագավաթներում հանդիպեց հայկական ակումբը: Բացի Լյուքսեմբուրգից, հայկական ակումբներն առայժմ ընդհանուր ցուցանիշներով առավելության են հասել ևս 6 երկրների՝ Իսլանդիայի (+1=1-0, 2-1), Մակեդոնիայի (+7=4-1, 20-9), Իռլանդիայի (+1=1-0, 2-0), Սան Մարինոյի (+3=0-1, 7-3), Անդորրայի (+3=2-1, 8-4) և Ջիբրալթարի (+3=0-1, 6-4) ներկայացուցիչների նկատմամբ:

7․ Վարդան Մինասյանն իր գլխավորած թիմերի հետ եվրագավաթներում 6-րդ հաղթանակը տոնեց, որից 5-ը՝ «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզչի պաշտոնում: Եվրագավաթներում տոնած հաղթանակների թվով Վարդան Մինասյանը զիջում է միայն Աբրահամ Խաշմանյանին, որի սաները 7 անգամ են պարտության մատնել մրցակիցներին:

8․ Մաիլսոն Լիման և Իլյա Անտոնովը բացեցին գոլերի հաշիվը եվրագավաթներում: Անտոնովն ընդհանրապես իր առաջին գոլը խփեց «Արարատ-Արմենիայի» կազմում պաշտոնական մրցումներում:

2Z7A9990 960x690 - «Արարատ-Արմենիան» բարելավեց իր ռեկորդային ցուցանիշները

Գոռ Մալաքյան. «Էմոցիաներն աննկարագրելի են» (տեսանյութ)

9․ Եվրագավաթներում դարպասն անընդմեջ անառիկ պահած րոպեների քանակով (208) Դմիտրի Աբակումովի ցուցանիշն ընդհատվեց: Նա գերազանցեց իր գործընկեր Ստեփան Չուպիչի արդյունքը, որին հաջողվել էր 163 րոպե շարունակ դարպասն անառիկ պահել:

10․ Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում Վարդան Մինասյանն ասպարեզ է դուրս բերել 19 ֆուտբոլիստի: Նրանցից 6-ը՝ Անժելո Մենեզեսը, Գեորգի Պաշովը, Ռուժդի Աչենտեն, Ֆուրջել Նարսինգը, Ալֆոնսե Կասեն և Պետրոս Ավետիսյանը մասնակցել են բոլոր 7 հանդիպումներին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա