Logo

«Արարատ-Արմենիան» Եվրոպայի ամենաքիչ գոլ բաց թողած թիմն է․«Ատլետիկոն» ու «Արարատը»՝ լավագույնների թվում

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 14.01.2021ՍՊՈՐՏ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 19:49

-

-

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Եվրոպայի ամենաքիչ գոլ բաց թողնող թիմն է։ VNews-ը հաշվարկել է Եվրոպայի բոլոր ընթացիկ առաջնությունների թիմերի ցուցանիշները։ Երևանցիները 9 խաղում ընդամենը 3 գոլ են բաց թողել:

Հայաստանի չեմպիոնի ցուցանիշն էլ ավելի նշանակալի է դարձնում այն հանգամանքը, որ այդ 3 գոլերը բաց է թողել մեկնարկային 3 խաղերում։ Հաջորդ 7 հանդիպումներում Կամպանյայի թիմն անառիկ է պահել դարպասը։

3 գոլ բաց է բաց թողել նաև ջիբրալթարյան «Սենթ Ժոզեֆը», որը սակայն մեկ խաղ քիչ է անցկացրել։

Լավագույն պաշտպանություն ունեցող թիմերի թվում են Սթիվեն Ջերարդի գլխավորած «Գլազգո Ռեյնջերսը» և Դիեգո Սիմեոնեի «Ատլետիկոն»։ Երկու թիմերն էլ գլխավորում են իրենց երկրների առաջնությունների մրցաշարային աղյուսակը։

Լավագույն տասնյակին շատ մոտ է տեղակայվել Երևանի «Արարատը», որը 13-րդն է։ Վարդան Բիչախչյանի թիմը իսպանական ու շոտլանդական թիմերի պես 6-ական գոլ է բաց թողել, սակայն ավելի քիչ խաղերում։

Ararat 960x640 - «Արարատ-Արմենիան» Եվրոպայի ամենաքիչ գոլ բաց թողած թիմն է․«Ատլետիկոն» ու «Արարատը»՝ լավագույնների թվում

Հատկանշական է, որ թոփ-20 թիմերի թվում են նաև «Փյունիկն» (8) ու «Ալաշկերտը» (8)։

Մեր հաշվարկով միջինը մեկ խաղում գոլ բաց չթողնելու ցուցանիշով առաջատարը «Շերիֆն» է՝ 0,25։ Մոլդովացիները 20 խաղում 5 գոլ են բաց թողել։

Երկրորդ տեղում «Ռեյնջերսն» է (0,26), երրորդում՝ «Սլավիան» (0,3), չորրորդում՝ «Արարատ-Արմենիան» (0,33), իսկ հնգյակը եզրափակում է երևանցիներին Եվրոպա լիգայից դուրս թողած «Ցրվենա Զվեզդան» (0,36)։

s12sa23as 960x960 - «Արարատ-Արմենիան» Եվրոպայի ամենաքիչ գոլ բաց թողած թիմն է․«Ատլետիկոն» ու «Արարատը»՝ լավագույնների թվում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա