Logo

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիան» հաղթեց «Ուրարտուին», «Նորավանք» - «Ալաշկերտ» հանդիպումը խաղաղ ելք ունեցավ

Հեղինակ
Վարդան Ղազարյան
18:37 / 22.05.2022ՍՊՈՐՏ
null

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա, 34-րդ տուր

«Ուրարտու» 1-2 «Արարատ-Արմենիա»

Գոլերը՝ 0-1՝ Համբարձումյան՝ 13՛, 0-2՝ Լիմա՝ 15՛, 1-2՝ Հակոբյան՝ 73՛

«Արարատ-Արմենիան» զբաղեցնում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։ Նույնքան միավոր նաև «Փյունիկն» է վաստակել, սակայն 1 խաղ պակաս է անցկացրել։ «Ուրարտուն» 36 միավորով 6-րդն է։

Հաջորդ խաղում «Արարատ-Արմենիան» կմրցի «Արարատի» (28.05, 17:00), իսկ «Ուրարտուն»՝ «Նոայի» հետ (25.05, 16:00):


VBET Հայաստանի Պրեմիեր լիգա, 34-րդ տուր

«Նորավանք» 1-1 «Ալաշկերտ»

Գոլերը՝ 0-1՝ Միլինկովիչ՝ 73՛, 1-1՝ Շուաիբու՝ 80՛

«Նորավանքը» 25 միավորով զբաղեցնում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը։ «Ալաշկերտը» 47 միավորով 3-րդն է։

Հաջորդ տուրում «Նորավանքը» կմրցի «Վանի» (25.05, 14։00), իսկ «Ալաշկերտը»՝ ԲԿՄԱ-ի հետ (25.05, 17:30):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա