Logo

«Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղաց «Ուրալի» հետ, Հարոյանը փոխարինվեց վնասվածքի պատճառով (տեսանյութ)

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 02.02.2020Հայկական ֆուտբոլ
01.12.12019 Ararat Armenia 0 0 Urartu 2 - «Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղաց «Ուրալի» հետ, Հարոյանը փոխարինվեց վնասվածքի պատճառով (տեսանյութ)
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:39

-

-

«Արարատ-Արմենիան» Կիպրոսում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակներում անցկացրել է այսօրվա իր 2-րդ ընկերական հանդիպումը՝ ուժերը չափելով ռուսական Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ «Ուրալի» հետ:

Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Հայաստանի գործող չեմպիոնից գոլի հեղինակ է դարձել թիմի նորեկ Յուսուֆ Օտուբանջոն։

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը Եկատերինբուրգը ներկայացնող թիմի կազմում փոխարինման է մտել ընդմիջումից անմիջապես հետո, սակայն վնասվածք ստացել և փոխարինվել 52-րդ րոպեին:

Վարդան Մինասյանի գլխավորած թիմն օրվա առաջին ընկերական խաղում 3-1 հաշվով հաղթանակ էր տոնել «Ունիվերսիտատեա Կլուժի» նկատմամբ, որը Ռումինիայի 2-րդ դիվիզիոնի ընթացիկ առաջնությունում զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը: «Արարատ-Արմենիայից» գոլերի հեղինակներ են դարձել Անտոն Կոբյալկոն (11մ), Արմեն Նահապետյանը, դարպասի ևս մեկ գրավում էլ գրանցվել է որպես ինքնագոլ:

Պաշտոնական․ Յոան Գուֆրանը համալրել է «Արարատ-Արմենիայի» շարքը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա