Logo

«Արարատ-Արմենիայի» հարձակվողը չի մեկնել Շվեդիա վիզայի հետ կապված խնդիրների պատճառով

Հեղինակ
Կարեն Ռաֆայելյան
00:00 / 16.07.2019Հայկական ֆուտբոլ
Ogana - «Արարատ-Արմենիայի» հարձակվողը չի մեկնել Շվեդիա վիզայի հետ կապված խնդիրների պատճառով
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգա, Որակավորում

17 Հուլիս 2019 - 21:00

3

ԱԻԿ

1

ՖԱ Արարատ-Արմենիա

1 - 0 Հենոկ Գոիտոմ - 47`

2 - 0 Հենոկ Գոիտոմ - 52`

3 - 0 Սեբաստիան Լարսոն - 62`

3 - 1 Անտոն Կոբյալկո - 77`

«Արարատ-Արմենիայի» հարձակվող Ուգոչուկվու Լուիս Օգանան բաց կթողնի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի՝ ԱԻԿ-ի դեմ հանդիպումը, հայտնի է դարձել VNews.am-ին։

23-ամյա հարձակվողը, ով երևանյան խաղում դուրս էր եկել փոխարինման, Շվեդիա մուտքի վիզա չի ստացել։ Վերջինիս վիզայի տրամադրման գործընթացում պահանջվել են լրացուցիչ ընթացակարգեր։

«Արարատ-Արմենիայի» մյուս ֆուտբոլիստները ստացել են մուտքի վիզա և արդեն ժամանել են Ստոկհոլմ։ Այսօր երեկոյան, Երևանի ժամանակով 21։00-ին թիմը նախախաղային մարզում կանցկացնի Ֆրենդս Արենայում, իսկ վաղը նույն ժամին տեղի կունենա ԱԻԿ-ի հետ խաղը։

Լուսանկարը՝ «Արարատ-Արմենիայի» ֆեյսբուքյան էջի

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա