Logo

«Արարատը» կրկին մրցանակակիր չդարձավ, ինչը վերջին անգամ տեղի էր ունեցել 14 տարի առաջ. թիմի ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
16:56 / 29.06.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
Արարատ թիմ

VNews-ը շարունակում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի հոբելյանական՝ 30-րդ առաջնության մասնակից թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք «Արարատին»:

1. Գրեթե ողջ մրցաշրջանի ընթացքում գտնվելով առաջատար եռյակում, վերջնագծում ունեցած անհաջող ելույթների պատճառով «Արարատը» երկրորդ մրցաշրջանն անընդմեջ չկարողացավ մրցանակակիր դառնալ՝ կրկին զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը: 

Վերջին անգամ արարատցիները մրցանակակիր են դարձել 2008թ.՝ Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ դառնալով արծաթե մեդալակիրներ:

Առաջնության 32 հանդիպումներում «Արարատը» վաստակեց  46 միավոր (13 հաղթանակ, 7 ոչ-ոքի, 12 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 47-36), ինչը հնարավոր միավորների 47,9 տոկոսն է: «Սևանի» հետ չեղարկված 2 հանդիպումներից մեկում արարատցիները պարտվել էին (0-2), մյուսում հաղթել էին 3-1 հաշվով:

2. «Արարատը» հանդես եկավ 2 մարզիչների գլխավորությամբ: Առաջնության աշնանային հատվածում «Արարատը»  Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ հաջող հանդես եկավ՝ 15 հանդիպումներում վաստակած 30 միավորով (9 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 3 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 31-17) զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը: Դա հնարավոր միավորների 66,6 տոկոսն է:

Առաջնության գարնանային հատվածում Էդգար Թորոսյանի օրոք արարատցիները զգալիորեն վատթարացրին ցուցանիշները՝ 17 հանդիպումներում վաստակելով ընդամենը 16 միավոր (4 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 9 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 16-19), ինչը հնարավոր միավորների 31,3 տոկոսն է:

3. «Արարատը»  սեփական դաշտում անցկացրած 16 հանդիպումներում վաստակեց 24 միավոր (7 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 6 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 26-16), ինչը հնարավոր միավորների 50 տոկոսն է:

Սեփական դաշտում արարատցիները պարտվել են «Փյունիկին» (0-1, 1-2), «Արարատ-Արմենիային» (0-1, 0-1), «Ալաշկերտին» (0-1) և ԲԿՄԱ-ին (1-2): 

Մրցակցի հարկի տակ անցկացրած 16 հանդիպումներում արարատցիները վաստակեցին 22 միավոր (6 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 6 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 21-20), ինչը հնարավոր միավորների, 45,8 տոկոսն է:

Մրցակցի հարկի տակ արարատցիները հաղթել են «Վանին» (1-0, 1-0), ԲԿՄԱ-ին (2-0), «Փյունիկին» (6-2), «Նորավանքին» (1-0) և «Ուրարտուին» (2-1): 

4. «Արարատը» Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ առաջնությունում 2 անգամ 3 անընդմեջ հաղթանակ տոնեց, 4 խաղ մնաց անպարտելի: 

Էդգար Թորոսյանի օրոք արարատցիները 2 անգամ 4 անընդմեջ պարտություն կրեցին, 4 խաղ մնացին անպարտելի, 6 խաղ ընթացան առանց հաղթանակի:

Առաջնության աշնանային հատվածի 15 հանդիպումներից միայն 3-ում («Փյունիկ»՝  0-1, «Արարատ-Արմենիա»՝  0-3, «Ալաշկերտ»՝ 0-1) «Արարատը» չկարողացավ գրավել մրցակիցների դարպասը: Իսկ ահա Էդգար Թորոսյանի օրոք անցկացրած 17 հանդիպումներից 6-ում արարատցիները գոլ չխփեցին: Առաջնության 32 հանդիպումներից 9-ում «Արարատն» անառիկ պահեց սեփական դարպասը:

«Արարատի»  ֆուտբոլիստները խոշոր հաշվով 3 հաղթանակ տոնեցին՝  առավելության հասնելով «Նոայի» (7-1), «Փյունիկի» (6-2) և «Նորավանքի» (4-0) նկատմամբ: 
Խոշոր հաշվով միակ պարտությունն արարատցիները կրեցին «Արարատ-Արմենիայից» (0-3):

«Արարատն» առավել հաջող խաղաց «Վանի» և «Նորավանքի» հետ՝ վաստակելով 10-ական միավոր: Իսկ ահա «Արարատ-Արմենիայի» հետ 4 խաղերում էլ արարատցիները պարտվեցին: «Փյունիկի» և «Ալաշկերտի» հետ մրցախաղերում էլ «Արարատն» ընդամենը 3-ական միավոր վաստակեց:

5. «Արարատի»  մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 9 հարված, որից իրացվել է 6-ը: «Արարատի» օգտին նշանակված 11մ 4 հարվածներից 3-ն է ավարտվել դարպասի գրավմամբ:

Էդգար Մալաքյանը գրավել է «Նոայի» դարպասապահ Գրիգորի Մաթևոսյանի պաշտպանած դարպասը, Իգոր Ստանոևիչը խոցել է ալաշկերտցի Օգնյեն Չանչարևիչի դարպասը, իսկ Ռազմիկ Հակոբյանը հաղթող է դուրս եկել ԲԿՄԱ-ի դարպասապահ Արման Ներսեսյանի հետ մենամարտում: Իսկ ահա Սերժ Դեբլեի հարվածը  հետ է մղել ալաշկերտցի Օգնյեն Չանչարևիչը: 

«Արարատի»  դարպասին նշանակված 11մ 5 հարվածներից դիպուկ են իրացվել 3-ը: Վսևոլոդ Երմակովի դարպասը մեկական անգամ գրավել են ալաշկերտցի Ժոզե Էմբալուն, փյունիկցի Ուգո Ֆիրմինոն և «Ուրարտուի» հարձակվող Արթուր Միրանյանը:

Վսևոլոդ Երմակովին հաջողվել է հետ մղել «Արարատ-Արմենիայի» ռմբարկու Մաիլսոն Լիմայի և ալաշկերտցի Ժոզե Էմբալուի հարվածները:

6. «Արարատն» արդյունավետությամբ 3-րդն էր «Արարատ-Արմենիայից» և «Փյունիկից» հետո՝ 32 հանդիպումներում խփելով 47 գնդակ: Գոլերի հեղինակներ դարձան թիմի 14 ֆուտբոլիստներ, որոնցից Սերժ Դեբլեն, Հովհաննես Նազարյանը, Ալիկ Առաքելյանը, Դոնիմանի Յակուբա Սիլուեն, Իսահ Ալիյուն, Մարկո Պրլևիչը, Ռոբերտ Հակոբյանը և Ռուդիկ Մկրտչյանը բացեցին գոլերի հաշիվն «Արարատում»:

Առավել արդյունավետ գործեց Սերժ Դեբլեն, որն «Արարատում» հանդես գալով միայն առաջնության աշնանային հատվածում, 14 խաղում խփած 14 գնդակով ճանաչվեց թիմի լավագույն ռմբարկու: Գոլերից մեկը նա խփել էր «Սևանի» հետ չեղարկված խաղում: 

Դեբլեի ցուցանիշը լավագույնն է VBET ՀՊԼ-ում թիմի անցկացրած վերջին 12 մրցաշրջաններում: Մինչ այդ ավելի բարձր ցուցանիշ գրանցել էր Մարկոս Պիզելին 2008թ. առաջնությունում՝ 17 գնդակով դառնալով «Արարատի» լավագույն ռմբարկուն: Իսկ մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդը պատկանում է Վահե Յաղմուրյանին, որը 1992թ. 38 գնդակով դարձել էր առաջնության լավագույն ռմբարկու:

Դեբլեն միջին արդյունավետությամբ (մեկ խաղում՝ 1 գոլ) արարատցիների մեջ նոր ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով Կարեն Մարկոսյանի ցուցանիշը, որը թիմի կազմում անցկացրած 31 հանդիպումներում 29 գոլ էր խփել (միջինը մեկ խաղում՝ 0,93 գոլ):

Դեբլեն ընդգրկվեց  «Արարատի» ամենաարդյունավետ լեգեոնականների տասնյակում՝ 14 գնդակով ցանկում զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը Մարկոս Պիզելիից (44), Ալեքսանդր Ռակիչից (21) և Ռենատո դե Մորայեսից (15) հետո:

«Արարատի»  32-ամյա հարձակվողը տարիքային ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով «Ուլիսի» նախկին լեգեոնական Գեորգի Կրասովսկու արդյունավետության ցուցանիշը: Վերջինս այդ տարիքում ՀՀ առաջնություններում հանդես եկած լեգեոնականներից բոլորից արդյունավետ էր գործել՝ խփելով 8 գնդակ: «Արարատի» ֆուտբոլիստներից այդ տարիքի ռեկորդը պատկանում էր 4 գոլ խփած Արա Նիգոյանին և Դենիս Դեդեչկոյին:    

Դեբլեն ընդգրկվեց VBET ՀՊԼ-ում «Արարատում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում: «Փյունիկի» հետ առաջնության աշնանային հատվածի վերջին խաղում, որում Դեբլեն հեթ-տրիկի հեղինակ էր դարձել, իվուարցի ֆուտբոլիստը 32 տարեկան 71 օրական էր: Նա տասնյակից դուրս մղեց Արա Հակոբյանին, որն աչքի էր ընկել 31 տարեկան 149 օրականում:

7. Մարկո Պրլևիչը դարձավ VBET ՀՊԼ-ում «Արարատում» գոլ խփած ամենատարեց լեգեոնականը՝ մայիսի 20-ին կայացած խաղում ԲԿՄԱ-ի դարպասը գրավելով 33 տարեկան 291 օրականում: Նա գերազանցեց Խալեդ Ռաջաբի ռեկորդային ցուցանիշը, որն «Արարատում» գոլի հեղինակ էր դարձել 33 տարեկան 14 օրականում: 

Պրլևիչն ընդգրկվեց VBET ՀՊԼ-ում «Արարատում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ ցանկից դուրս մղելով Նվեր Խաչատրյանին (31 տարեկան 302 օրական): Սերբ Ֆուտբոլիստն ընդգրկվեց նաև VBET ՀՊԼ-ում «Արարատում» հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում: Մայիսի 28-ին «Արարատ-Արմենիայի» հետ կայացած առաջնության ավարտական խաղում Պրլևիչը  33 տարեկան 299 օրական էր: Նա ցանկից դուրս մղեց Նորայր Գրիգորյանին (33 տարեկան 268 օրական):

VBET ՀՊԼ-ում անցկացրած խաղերի ընդհանուր քանակով (115) Մարկո Պրլևիչը դարձավ ամենափորձառու սերբ ֆուտբոլիստը՝ գերազանցելով Գորան Օբրադովիչի ռեկորդային ցուցանիշը (113 խաղ):

Արդյունավետության տարիքային նոր ռեկորդի հեղինակ դարձավ նաև 19-ամյա Դոնիմանի Յակուբա Սիլուեն: Նա 2021թ. օրացուցային տարում ՀՀ առաջնությունների հանդիպումներում ընդհանուր առմամբ 7 գոլ խփեց (1-ը՝ «Շիրակում», 6-ը՝ «Արարատում») և գերազանցեց նախկին փյունիկցի Մամադու Դիավարայի տարիքային ռեկորդը: Վերջինս 2001թ. այդ տարիքում 5 գոլի հեղինակ էր դարձել:

Սիլուեն ընդգրկվեց «Արարատում» գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ լեգեոնականների տասնյակում: «Նոայի» հետ կայացած առաջնության մեկնարկային խաղում Սիլուեն հեթ-տրիկ ձևակերպեց 19 տարեկան 213 օրականում: Նա տասնյակից դուրս թողեց Մարկոս Պիզելիին, որն իր առաջին գոլն «Արարատում» խփել էր 21 տարեկան 256 օրականում: Սիլուեն ընդգրկվեց նաև «Արարատում» հանդես եկած ամենաերիտասարդ լեգեոնականների տասնյակում:

8. Վսևոլոդ Երմակովն առաջնության մասնակից միակ դարպասապահն էր, որ բոլոր 32 խաղերում էլ առանց փոխարինման պաշտպանեց իր թիմի դարպասը՝ բաց թողնելով 36 գոլ (միջինը մեկ խաղում՝ 1,12 գոլ): 9 խաղում նա դարպասն անառիկ պահեց:

9. Առաջնությունում «Արարատում» հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստը թիմի 35-ամյա ավագ Հրայր Մկոյանն էր: Նրա ֆուտբոլային կարիերայում երկու նշանակալի իրադարձություն տեղի  ունեցավ: Մարտի 1-ին «Վանի» հետ մրցավեճում նա ֆուտբոլային կարիերայում պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 500-րդ խաղն անցկացրեց: Իսկ մայիսի 28-ին «Արարատ-Արմենիայի» հետ կայացած առաջնության ավարտական խաղում Մկոյանը VBET ՀՊԼ-ում 300-րդ անգամ խաղադաշտ դուրս եկավ: 

Նա դարձավ այդ սահմանագիծը հատած ընդամենը 15-րդ ֆուտբոլիստը ՀՀ առաջնությունների 30-ամյա պատմության մեջ: Գործող ֆուտբոլիստների մեջ Մկոյանի արդյունքը երկրորդն է Արտակ Գրիգորյանից հետո, որը 340 խաղ է անցկացրել: Մկոյանը թիմի ամենափորձառու ֆուտբոլիստն էր նաև VBET ՀՊԼ-ում «Արարատում» անցկացրած խաղերի քանակով (95):

Եվս երկու արարատցիներ ֆուտբոլային կարիերայում նշանակալի նվաճման հասան: Մայիսի 24-ին Էդգար Մալաքյանը «Փյունիկի» հետ մրցավեճում ֆուտբոլային կարիերայում պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 400-րդ խաղն անցկացրեց: Իսկ Դավիթ Մանոյանի համար մայիսի 20-ին ԲԿՄԱ-ի հետ կայացած հանդիպումը 350-րդն էր ֆուտբոլային կարիերայում:

Առաջնության աշնանային հատվածում «Արարատում» ամենաերիտասարդը Դոնիմանի Յակուբա Սիլուեն էր, որը թիմի կազմում նորամուտը նշել էր 19 տարեկան 213 օրականում:

Գարնանային հատվածում արարատցիներից ամենաերիտասարդը Զիլե Տիեիդեն էր, որն «Արարատում» առաջին խաղն անցկացրել էր 20 տարեկան 68 օրականում:

10. Առաջնությունում «Արարատի» կազմում խաղադաշտ դուրս եկան 27 ֆուտբոլիստներ, որոնցից 14-ը լեգեոնականներ էին: 15 ֆուտբոլիստներ՝ Սերժ Դեբլեն, Հովհաննես Նազարյանը, Ալիկ Առաքելյանը, Դոնիմանի Յակուբա Սիլուեն, Գոռ Մալաքյանը, Իվան Սանտիագո Դիազը, Ռոբերտ Դարբինյանը, Ռոբերտ Հակոբյանը, Ռուդիկ Մկրտչյանը, Իսահ Ալիյուն, Ամարա Տրաորեն, Քրիստիան Լեգբոն, Արմանդ Դագրոն, Զիլե Տիեիդեն և Սերի Գնոլեբա Նարսիսը նորամուտը նշեցին «Արարատում»:

Արարատցիները 52 անգամ զգուշացվել են, Հովհաննես Նազարյանը, Սերժ Դեբլեն, Իսահ Ալիյուն և Ռոբերտ Դարբինյանը մեկական անգամ հեռացվել են խաղադաշտից: Առավել հաճախ՝  7 անգամ դեղին քարտի է արժանացել Խուան Բրավոն: 

VNews-ը ներկայացնում է «Արարատի» ֆուտբոլիստների ցուցանիշները հոբելյանական առաջնությունում (ներառյալ նաև «Սևանի» հետ չեղարկված 2 խաղերը):

Ֆուտբոլիստներ

Խաղ

Գոլ

Զ (Հ)

1. Վսևոլոդ Երմակով

34

-39

1

2. Դավիթ Մանոյան

34

1

4

3. Իսահ Ալիյու

33

3

3 (1)

4. Էդգար Մալաքյան          

30

8

1

5. Խուան Բրավո Պադիլյա

29

2

7

6. Հրայր Մկոյան

29

-

6

7. Իվան Սանտյագո Դիազ

29

-

2

8. Գոռ Մալաքյան

29

-

6

9. Ալիկ Առաքելյան

28

4

1

10. Մարկո Պրլևիչ

23

1

3

11. Ռուդիկ  Մկրտչյան

23

1

3

12. Ռոբերտ Դարբինյան

22

-

2 (1)

13. Ռազմիկ Հակոբյան

21

2

2

14. Հովհաննես Նազարյան

21

1

2 (1)

15. Դմիտրիե Պոբուլիչ       

17

4

2

16. Ռոբերտ Հակոբյան

17

1

1

17. Ժիրայր Մարգարյան

17

-

-

18. Քրիստիան Լեգբո

16

-

2

19. Դոնիմանի Յակուբա Սիլուե

15

6

2

20. Սերժ Դեբլե

14

14

-(1)

21. Իգոր Ստանոևիչ

12

2

1

22. Ամարա Տրաորե

8

-

-

23. Արմանդ Դագրո

7

-

1

24. Զիլե Տիեիդե

5

-

-

25. Յուրի Մաղաքյան

3

-

-

26. Էրիկ Վարդանյան

1

-

-

27. Սերի Գնոլեբա Նարսիս

1

-

-

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա