Logo

«Արարատը» հայտարարել է ստուգողական խաղերի մրցակիցներին

Հեղինակ
Հրայր Նազարյան
14:16 / 19.01.2022ՍՊՈՐՏ
null

Մրցաշրջանին նախապատրաստությունը շարունակող Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը ներկայացրել է թիմի առաջիկա ստուգողական խաղերի ժամանակացույցը։

Ըստ այդմ՝ «Արարատը» հունվարի 22-ին և 26-ին՝ ժամը 14:00-ին, Ձորաղբյուրի մարզաբազայում հյուրընկալելու է համապատասխանաբար Գյումրիի «Շիրակին» և «Ուրարտուին»։ 

Հունվարի 29-ին՝ ժամը 13:00-ին, Երևանի Ֆուտբոլի ակադեմիայում մրցելու է ԲԿՄԱ-ի հետ։

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին շրջանից հետո «Արարատը» 15 խաղում վաստակած 30 միավորով ընթանում է 3-րդ տեղով։ Նրանից բարձր են դասվում «Արարատ-Արմենիան» (40 միավոր) և «Փյունիկը» (32)։

Առաջնությունը նախատեսվում է շարունակել փետրվարի 19-ից։ Այդ օրը կայանալիք 18-րդ տուրում արարատցիներն ընդունելու են «Արարատ-Արմենիային»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա