Logo

«Արարատի» ֆուտբոլիստը գերազանցեց Մարկոսի ռեկորդը, ինքնագոլը պատմական էր հայկական ֆուտբոլի համար

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 09.07.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
56161 - «Արարատի» ֆուտբոլիստը գերազանցեց Մարկոսի ռեկորդը, ինքնագոլը պատմական էր հայկական ֆուտբոլի համար

Կոնֆերենցիաների լիգայում նորամուտը նշած հայկական 3 ակումբներից միայն «Նոան» հաղթանակով մեկնարկեց:

Հանդիպումների ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Եվրագավաթների 2021/22թթ. խաղարկության մեկնարկը հայկական 4 թիմերի համար ընդհանուր առմամբ այնքան էլ վատ չէր, հաշվի առնելով, որ խաղերից 3-ը կայացան մրցակիցների հարկի տակ: Մեր ակումբները տոնեցին մեկ հաղթանակ, 2 խաղ ավարտեցին ոչ-ոքի, կրեցին մեկ պարտություն, խփեցին 4 գոլ, սեփական դարպասը բաց թողեցին նույնքան գնդակ: Մեր բոլոր թիմերն էլ հաջորդ փուլ մտնելու լավ հնարավորություններ ունեն:

9489849648 960x641 - «Արարատի» ֆուտբոլիստը գերազանցեց Մարկոսի ռեկորդը, ինքնագոլը պատմական էր հայկական ֆուտբոլի համար

2. «Նոան» եվրագավաթներում առաջին հաղթանակը տոնեց: Թիմի հաղթանակն ապահոված Անտոն Պոպովիչի տպավորիչ ինքնագոլը դարձավ եվրագավաթներում հայկական ակումբների խփած հոբելյանական՝ 200-րդ գնդակը: Եվրագավաթներում դա մեր մրցակիցների 3-րդ ինքնագոլն էր: Նախկինում սեփական դարպասը գրավել էին Ալեքսեյ Ռիասը (ԲԱՏԷ Բելառուս) և Բյանոր դա Սիլվա Նետոն («Մակեդոնիա» Հս. Մակեդոնիա): Հետաքրքիր է, որ երկու ինքնագոլերն էլ գրանցվել էին «Ալաշկերտի» հետ հանդիպումներում:

Մեր ընտրանին

3. «ԿուՊՍ»-ը ֆիննական 4-րդ ակումբն է, որ եվրագավաթներում մրցեց հայկական թիմի հետ: Մինչ այդ ՀԻԿ-ի, «Տամպերեի» և «Հակայի» հետ անցկացրած 10 հանդիպումներից 4-ն են շահել մեր թիմերը, 5-ում՝ պարտվել են, մեկն ավարտել են ոչ-ոքի, խփել են 14 գնդակ, սեփական դարպասը բաց են թողել 16 գոլ:

4. «Արարատը» 13 տարվա ընդմիջումից հետո կրկին եվրոպական մրցասպարեզ դուրս գալով, հունգարական «Ֆեհերվարի» հետ մրցավեճում գրանցված ոչ-ոքի արդյունքով մեկնարկեց: Դա եվրագավաթների մեկնարկային 10 հանդիպումներում արարատցիների գրանցած առաջին ոչ-ոքին էր: Դրանով ընդհատվեց եվրագավաթներում անցկացրած իր վերջին 5 մրցաշարերի մեկնարկում «Արարատի» կրած պարտությունների շարքը: Ընդհանուր առմամբ արարատցիները մեկնարկում 7 պարտություն են կրել: Մեկնարկային հանդիպումներում միակ հաղթանակն «Արարատը» տոնել է 1999/00թթ. Ինտերտոտոյի գավաթի խաղարկությունում՝ հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության հասնելով ռումինական «Բաքեուի» նկատմամբ:

47947964769486948496978 960x640 - «Արարատի» ֆուտբոլիստը գերազանցեց Մարկոսի ռեկորդը, ինքնագոլը պատմական էր հայկական ֆուտբոլի համար

«Արարատն» առաջին անգամ մրցեց Հունգարիայի ներկայացուցչի հետ: «Ֆեհերվարի» հետ մրցավեճը եվրագավաթներում հունգարական 5 թիմերի հետ հայկական ակումբների անցկացրած 11-րդ հանդիպումն էր: Այդ խաղերից միայն 2-ում են հայկական ակումբները հաղթել, 2-ում գրանցվել է ոչ-ոքի, 7-ում մեր ֆուտբոլիստները պարտվել են, խփած և բաց թողած գոլերի տարբերությունը 11-21 է:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա