Logo

«Արարատը» չխնայեց «Նոային» (տեսանյութ)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 02.08.2021Հայկական ֆուտբոլ
Խաղի մանրամասները

Հայաստան, Vbet Պրեմիեր Լիգա, 1 տուր

02 Օգոստոս 2021 - 19:00

7

ՖԱ Արարատ Երևան

1

ՖԱ Նոա

1 - 0 Ալիկ Արաքելյան - 19`

1 - 1 Պավել Կիրենկո - 24`

2 - 1 Սերժ Դեբլե - 34`

3 - 1 Dognimani Yacouba Silue - 37`

4 - 1 Սերժ Դեբլե - 42`

5 - 1 Dognimani Yacouba Silue - 54`

6 - 1 Dognimani Yacouba Silue - 60`

7 - 1 Էդգար Մալաքյան - 74`

Կարմիր Քարտ Միխայիլ Կովալենկո - 25`

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում Երևանի «Արարատը» գերխոշոր հաշվով հաղթեց «Նոային» ու բարձրացավ մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնական: 3 միավոր են վաստակել նաև «Փյունիկը», «Սևանը», «Ուրարտուն» ու «Արարատ-Արմենիան»:

«Նոան» եզրափակում է մրցաշարային աղյուսակը՝ հավելյալ ցուցանիշներով զիջելով միավոր չվաստակած մյուս ակումբներին:

25-րդ րոպեից «Նոան» խաղում էր 10 ֆուտբոլիստով:

Հետաքրքիր է, որ VBET Պրեմիեր լիգայի 2021-22 մրցաշրջանի մեկնարկային տուրում բոլոր հանդիպումներն ավարտվել են հաղթանակներով. ոչ-ոքի արդյունք չի գրանցվել:

2-րդ տուրում «Արարատը» կհյուրընկալվի «Վանին», իսկ «Նոան» կընդունի գործող չեմպիոն «Ալաշկերտին»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա