Logo

«Արարատն» առաջիկա տնային հանդիպումները կանցկացնի Չարենցավանում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:16 / 26.01.2022ՍՊՈՐՏ
null

Երևանի «Արարատը» VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ շրջանի սկզբնական հատվածում իր տնային հանդիպումները կանցկացնի Չարենցավանի քաղաքային մարզադաշտում՝ հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Առաջնության երկրորդ շրջանը կսկսվի փետրվարի 19-ին: Նույն օրը 18-րդ տուրի շրջանակում «Արարատը» կմրցի առաջատար «Արարատ-Արմենիայի» հետ, իսկ 5 օր անց 19-րդ տուրի հանդիպումը կանցկացնի «Նոայի» հետ: 2 խաղերն էլ կմեկնարկեն 14:00-ին:

ՀՖՖ-ի պահանջով՝ թիմերը երկրորդ շրջանի սկզբնական հատվածում պետք է իրենց հանդիպումներն անցկացնեն արհեստական խոտածածկով մարզադաշտերում: Հիշեցնենք, որ երևանյան ակումբը մինչև ձմեռային դադարը տնային հանդիպումներն անցկացրել է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում:

Հավելենք՝ «Արարատն» անցկացրած 15 խաղից հետո 30 միավորով 3-րդ տեղում է: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա