Logo

«Արարատը» կրկին վստահորեն հաղթեց «Սևանին» և պայքարը կշարունակի VBET Հայաստանի գավաթի 1/4 եզրափակիչում (տեսանյութ)

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 07.11.2020Հայկական ֆուտբոլ
Խաղի մանրամասները

Հայաստան, Vbet Հայաստանի գավաթ, 1/8

07 Նոյեմբեր 2020 - 15:30

1

ՖԱ Սևան

3

ՖԱ Արարատ Երևան

0 - 1 - 68`

0 - 2 - 7`

0 - 3 - 78`

1 - 3 - 82`

Գոլերը՝ 0-1, 0-2՝ Մորի Կոնե 8՛, 69՛, 11մ, 0-3՝ Էդգար Մալաքյան 78՛, 1-3՝ Մհեր Սահակյան 83՛

«Արարատը», դիմակայությունում հաղթելով ընդհանուր 6-1 հաշվով, ձեռք է բերել VBET Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի ուղեգիր:

Այսօր կայացած մյուս խաղում «Ալաշկերտը» 1-0 հաշվով առավելության է հասել «Շիրակի» նկատմամբ՝ դիմակայությունում հաղթելով ընդհանուր 3-1 հաշվով ու դուրս գալով հաջորդ փուլ:

Նոյեմբերի 9-ին 1/8 եզրափակիչ փուլի պատասխան մրցավեճ կանցկացնեն նաև «Նորավանքն» ու «Վանը» (առաջին խաղում՝ 0-0):

«Լոռի» – ԲԿՄԱ և «Փյունիկ» – «Ուրարտու» պատասխան հանդիպումները հետաձգվել են, իսկ «Վեստ Արմենիա» – «Գանձասար-Կապան» պատասխան մրցավեճը չի կայանա կապանյան թիմի՝ մրցաշարում ելույթները դադարեցնելու պատճառով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա