Logo

Արաուխոյի ներկայացուցիչները պահանջ են դրել «Բարսելոնայի» առջև

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:51 / 04.04.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնան» ու պաշտպան Ռոնալդ Արաուխոն դեռևս չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ նոր պայմանագրի հարցում:

Ինչպես հաղորդում է Sport-ը, ուրուգվայցու ներկայացուցիչները ցանկանում են ավելի շահավետ պայմանաններով համաձայնության գալ կատալոնական ակումբի հետ: Նրանք հիանալի գիտեն՝ որքան աշխատավարձ են ստանում թիմի նորեկները և գտնում են, որ իրենց հաճախորդի աշխատավարձը նույնպես պետք է համապատասխան լինի:

Հիշեցնենք, որ 23-ամյա ֆուտբոլիստի՝ «Բարսելոնայի» հետ գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ:

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Արաուխոն անցկացրել է 23 հանդիպում ու խփել 4 գոլ:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա